Վճարային տերմինալ, զինվորիների համար նախատեսված հանգանակության արկղ․ գողության հերթական դեպքերը Երևանում

19 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայի լուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ Սեբաստիա 28 հասցեի մոտ մի քաղաքացի փորձում է վճարային տերմինալը գողանալ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները մոտենում են նշված անձնավորությանը, ով պարզվում է՝ արդեն կտրելու եղանակով բացել էր վճարային տերմինալը, սակայն նկատելով պարեկներին, դիմում է փախուստի։

Պարեկները, հետապնդելով նրան, կարողանում են վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։

Պարզվել է, որ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 21-ամյա Մեսրոպ Հ․-ն է, ում մոտ արդեն ոստիկանությունում հայտնաբերվում է էլեկտրական հղկման սարք՝ իր մարտկոցով, լիցքավորման սարք, հղկման սկավառակ և երկաթե ձող (կլյուչ)։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տերմինալում եղել է մոտ մի քանի միլիոն դրամ։

Նոյեմբերի 14-ի գիշերը՝ ժամը 3․30-ի սահմաններում, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունից ստացվել է ահազանգ, որ Շիրակի փողոցում գտնվող մասնաճյուղից հենց նոր գողություն է կատարվել։

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ծառայություն իրականացնող պարեկներին։ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն էլ, արագ հասնելով դեպքի վայր, նկատել են «ՎԱԶ-2121»  մակնիշի մի մեքենա, որի վարորդը դիմել է փախուստի։

Հետապնդման ընթացքում Հովհաննիսյան փողոցում ուղևորը մետաղադրամներ, դիմակ ու ձեռնոցներ է նետել մեքենայից։ Մտնելով փակուղի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, խփվելով կայանված մեքենաների, կանգ է առել, իսկ վարորդն ու ուղևորը փախուստի են դիմել։ Փախուստը կանխվել է, և երկուսն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Շենգավիթի բաժին։

Պարզվել է, որ նրանք վնասել են մասնաճյուղի դուռը, մտել ներս և գողացել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։

Շինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է բժշկական դիմակ, այլ պարագաներ, նաև՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմին։

Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր

ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան։ «Ինչպես բազմիցս պարզաբանել ենք, հարկ ենք համարում ևս մեկ անգամ...

Ադրբեջանից ասում են՝ կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանից ասում են՝ կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր․ Ալեն Սիմոնյան

Հանդիպումների ժամանակ նրանք չեն ասում, որ դա պահանջ է, նրանք ասում են՝ ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք՝ մի արեք, ուղղակի խաղաղության պայմանագիր կնքելու համար կարևոր է դա, կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր, իսկ մենք համարում ենք, որ դա անհրաժեշտ...

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եռաբլուրը հազարավոր դիակներով ավելացրած նողկանքը եղկելի է անվանում դրա մասին բարձրաձայնող կին լրագրողին։ Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ»,- գրել է...

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ազգաթքանքը ու իր շուստրի հկ-ական քարոզիչները մինչև որ կհամոզեն թե ինչ լավ բան ա հանրաքվեն, պիտի ընտրությունների կեղծման ու քաղաքական հետապնդումների գործիքներից հրաժարվեն - գլխավոր դատախազը պիտի հեռացվի ու...

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում։ Դրա մասին նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ երկու կողմն էլ իրատեսական է համարում...