Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում։ Դրա մասին նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ երկու կողմն էլ իրատեսական է համարում սահմանի բացումը։ Միրզոյանը հավելել է, թե նախատեսվում է նաև Ախուրիկի և Երասխի հատվածներում երկաթուղային հանգույցների վերանորոգում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ բանակցություններ են ընթանում նաև Ադրբեջանի հետ՝ սահմանների թեմայով, Իրանի հետ՝ կամրջի և ավելի խոշոր մաքսակետի կառուցման, Վրաստանի հետ՝ թողունակության մեծացման շուրջ։
Նա այս ամենն անվանել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործնական իրականացում։






