ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

19 Նոյեմբերի, 2026

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան։

«Ինչպես բազմիցս պարզաբանել ենք, հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել, որ անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։

Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում:

Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների հետ կապված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում էին։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝ ISO 3166 ստանդարտն ապահովելու և սահմանային կետերում խնդիրները բացառելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր

Վճարային տերմինալ, զինվորիների համար նախատեսված հանգանակության արկղ․ գողության հերթական դեպքերը Երևանում

Վճարային տերմինալ, զինվորիների համար նախատեսված հանգանակության արկղ․ գողության հերթական դեպքերը Երևանում

Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայի լուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս...

Ադրբեջանից ասում են՝ կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանից ասում են՝ կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր․ Ալեն Սիմոնյան

Հանդիպումների ժամանակ նրանք չեն ասում, որ դա պահանջ է, նրանք ասում են՝ ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք՝ մի արեք, ուղղակի խաղաղության պայմանագիր կնքելու համար կարևոր է դա, կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր, իսկ մենք համարում ենք, որ դա անհրաժեշտ...

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եռաբլուրը հազարավոր դիակներով ավելացրած նողկանքը եղկելի է անվանում դրա մասին բարձրաձայնող կին լրագրողին։ Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ»,- գրել է...

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ազգաթքանքը ու իր շուստրի հկ-ական քարոզիչները մինչև որ կհամոզեն թե ինչ լավ բան ա հանրաքվեն, պիտի ընտրությունների կեղծման ու քաղաքական հետապնդումների գործիքներից հրաժարվեն - գլխավոր դատախազը պիտի հեռացվի ու...

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում։ Դրա մասին նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ երկու կողմն էլ իրատեսական է համարում...