Փաստաբանը վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ է կատարել. Քննչական կոմիտե

5 Նոյեմբերի, 2026

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ փաստաբանի կողմից վստահորդից 820 հզր դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փաստաբանի կողմից գողության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին մասնակցելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 25 հասցեում գտնվող, նախկին «Չերրի» հյուրանոցային համալիրի վարչական շենքում կատարվող խուզարկությանը, օգտվելով քննչական գործողություն կատարող անձանց զբաղվածությունից, գաղտնի հափշտակել է իր վստահորդ՝ օտարերկրացի Ֆ.Չ.-ի պայուսակում գտնվող,  խոշոր չափերով՝ 820 հզր ՀՀ դրամը: Սակայն, փաստաբանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տեղում խուզարկություն կատարող քննիչների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում հափշտակված 820 հզր ՀՀ դրամը հայտնաբերվել և վերցվել է:

Փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշոր չափերով գողության փորձը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի փոխանցմամբ՝ պատմել են շենքի բնակիչները։ «Շատ ուշադիր մարդիկ են, դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը...

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում են արտահերթ ընտրություններ. Միրզոյան

  «Երբ որ կառավարությունը  բերում է  սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի...

Այսքան տարի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, դրանից ի՞նչ է փոխվել․ Արարատ Միրզոյան

  «Պետք չէ լինել մի տեղ, որտեղ ոչ դու ցանկություն ունես, ոչ մյուսները ցանկություն ունեն։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում՝ ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում...

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալուց հետո դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ և սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների ազատությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters...