Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

28 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 25-ին դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված բանկում «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակից՝ Երևանի բնակիչ 54-ամյա Սամսոն Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04:30-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված հասցեում տեղադրված՝ ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ անվտանգության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։ Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը,...

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել  է ԱՄՆ

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել է ԱՄՆ

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն թաքցնելու բան ունի, եթե որոշել է գաղտնի փախչել ԱՄՆ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Լուլա դա Սիլվան։ «Ուզում եմ ձեզ ասել, ընկեր քաղաքական գործիչներ. ով ոչնչում...

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած...

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Շողակաթ ՇԵՄ-ը։ Իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում, նույն պաշտոնական տվյալներով, 605-րդը։ Երբ ասում են՝ եկեղեցին հարկեր չի վճարում,...

Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին 

  «Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք կոնկրետ քննարկվող հարցի վերաբերյալ։ Այո՛, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հստակ դիրքորոշում է արտահայտել արտաքին քաղաքականության վերաբերյալ։...