Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։






