Բաքվի բարբարnuական վարչախումբը խիստ անhանգստացած է ՀՀ-Իրանի միջև շարունակական համագործակցությամբ. Ոսկանյան

12 Նոյեմբերի, 2026

«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։

Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցականների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

Տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ մամուլի ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ...

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ կազմակերպության գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել դրա անդամ երկրների շահերին հակառակ։ Նա այս մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

Տեղի է ունենում Ազգային Ժողովի արտահերթ նիստ։ Փոփոխություններ և լրացումներ կարվեն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Գնումների մասին» օրենքում, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության...

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը ֆիքսել է երկու կնոջ, որոնք թքում են եկեղեցու ուղղությամբ։ Միջադեպը կրոնական թշնամանքի հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտնում է «301» լրատվականը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես...