Ուկրաինան հայտարարել է, որ ցանկանում է այսուհետև ևս գազ գնել Ադրբեջանից

18 Օգոստոսի, 2025

Ուկրաինան բանակցություններ է վարում ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հետ գազի մղման վերաբերյալ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, դա տեղի կունենա ջեռուցման սեզոնից առաջ: Ըստ УНН գործակալության՝ դրա մասին կառավարության գործողությունների ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը:

«Մենք ներկայում բանակցություններ ենք վարում, ադրբեջանցիները հետաքրքրված են: Եթե մեզ հաջողվի պայմանագիրը ստորագրել, դա կանենք ջեռուցման սեզոնից առաջ»,- նշել է նա:

Գրինչուկը հավելել է, որ դժվար է ասել, թե հիմա քանի հարված են ռուսները իրականացրել SOCAR-ի օբյեկտների վրա:

«Չափազանց շատ հարվածներ են իրականացվում»,- նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության նիստում, հաղորդում է LRT-ն։ Կառավարությունն իր աշխատանքները սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին։ «Այս ընթացքում մենք միասին ընդունել ենք...

Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել․ Բահչելի

Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել․ Բահչելի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ և իշխող կոալիցիայում Թուրքիայի նախագահի դաշնակից Դևլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը և Բրյուսելին մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ։...

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Ինչպես հայտնել ենք, հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

ՀՀ ՊՆ-ն համալրում է «երաժշտական զինանոցը»

ՀՀ ՊՆ-ն համալրում է «երաժշտական զինանոցը»

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների...

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստի միջադեպը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստի միջադեպը

Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը...