Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

17 Նոյեմբերի, 2026

 

Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Բովարդն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 17-ին՝ Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Նրա խոսքով՝ կողմերը արդյունավետ բանակցություններ են անցկացրել նավթավերամշակման գործարանի կառուցմանը իրանական մասնավոր ընկերությունների մասնակցության հարցի շուրջ, իսկ Թեհրանը պատրաստ է դիտարկել Հայաստանի առաջարկները։

Իրանը պատրաստ է նաև քննարկել Հայաստանի հետ գազի մատակարարման ոլորտում համագործակցության նոր ուղղություններ և ուսումնասիրել դրանց տեխնիկական կողմերը։

Բովարդն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է առանց սահմանափակումների հեղուկ նավթային գազ մատակարարել Հայաստանին։ Բացի այդ, Թեհրանը պատրաստ է աջակցել հանրապետությանը համապատասխան ենթակառուցվածքների կառուցման հարցում։

Ներկայումս Հայաստանը բնական գազ է ստանում Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Հայկական կողմի մատակարարած յուրաքանչյուր 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը ստանում է 1 խորանարդ մետր գազ։ Այս սխեմայով գազի մատակարարման տարեկան ծավալը կազմում է շուրջ 476 միլիոն խորանարդ մետր։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

Պապոյանը Մոսկվա է մեկնում

Պապոյանը Մոսկվա է մեկնում

Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին Մոսկվա է գործուղում։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի...