Ոչ մի պատճառաբանություն չկա, թե ինչու ԿԸՀ-ն տվեց համաձայնություն․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

24 Հունիսի, 2026

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքով ունի լիազորություն․ այդ լիազորությունն է համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու քրեական մեղադրանք առաջադրելուն: Մենք տեսանք վերջին ժամանակաշրջանում, որ այդ լիազորությունը իրականացնելիս՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, մի բան է անում․ գալիս ենք, նստում ենք, խոսում ենք, ինքը ոչ մի բան, ինչ-որ մի հատ ակտ է գրում, ու այդ ակտից չենք հասկանում՝ ինչով պատճառաբանեց»,- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ըստ էության, մենք մի հատ պարզ հարց էինք տվել վարչական վարույթի ժամանակ՝ կարո՞ղ եք պարզաբանել մեզ վարույթի առանձնահատկությունը: Այ ի՞նչ պետք է լինի, որ մերժեք․ որովհետև եթե իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է՝ իրավունք ունի նաև համաձայնություն չտալ: Մեզ պետք է ընդամենը հասկանանք ապացուցողական ստանդարտը: Կարող է ցածր լինի, կարող է բարձր լինի, որովհետև փորձել ենք բոլոր արգումենտները, ցույց ենք տվել, որ քրեական հետապնդումը ոչ իրավաչափ է, ցույց ենք տվել, որ չի կարող հարուցվել: Վաղեմության ժամկետը անցած է, համապատասխանաբար՝ առանց անձի համաձայնության չի էլ կարող գործընթաց իրականացվել: Ցույց ենք տվել, որ կա քաղաքական դրդապատճառներ: Ցույց ենք տվել, որ ժամանակագրությունը շատ տարօրինակ ձևով է ընտրված՝ 18 թվականի հարուցված գործով ինչի՞ հենց հիմա և այլն: Ցույց ենք տվել, որ ակնհայտ սխալ տեղեկատվություն կա մեղադրանքի մեջ, գնահատականներ են տված, որոնք ուղղակիորեն հերքվում են»,- ասաց նա։

«Հանձնաժողովը ամեն ինչին ասել է՝ դե մենք դատարան չենք, մենք իրավաբանական գնահատական չենք տալիս, մենք ապաքաղաքական մարմին ենք, քաղաքական գնահատական չենք տալիս, չնայած ընտրությունները կարգավորող մարմինը ինքնին ապաքաղաքական չի, ապակուսակցական է, այդ տարբերություն կա: Հիմա մենք վերջում ունեցել ենք վարչական ակտ, որը կարող է ցանկացած մարդ մտնել և բացել, կարդալ, կտեսնեք, որ ոչ մի պատճառաբանություն՝ ինչի տվեց համաձայնություն կամ ինչի չի մերժում համաձայնություն տալը: Չկա, ուղղակի գրել է, որ դիմ դատախազը ներկայացրեց, ասեց այս ամեն ինչը, դրանից հետո նայեցինք՝ որոշեցինք: 

Գումարած դրան՝ կա ընթացակարգային խախտումներ: Օրինակ՝ երբ ընթերցեցինք սահմանադրական դատարանի որոշում որտեղ գրված է՝ ծանոթանալ նյութերին, դիրքորոշում հայտնել, հարցեր տալ, ասեցի՝ լավ, դե բերեք հարցեր տանք, ընթացքում հասկանանք, ասաց՝ չեք կարող հարցեր տալ։

Վարչական դատարանին մենք խնդրել ենք ոչ թե որ բովանդակային քննարկի, որովհետև դատախազությունն է եկել, ցավոք, որպես երրորդ անձ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկա չէ, որպեսզի հասկանանք՝ վերջ ի վերջո իրենց որոշման պատճառաբանության ստանդարտը։ Բայց մենք հիմա ստիպված դատարանում դատավորի մնացած բոլորի հետ քննարկում՝ ենք ինչ պիտի որոշեր։

Իսկ իրականում մեր վարչական իրավունքը հետևյալն է․ վարչական մարմինը պետք է որոշեր, պատճառաբաներ, գրեր, հիմնավորեր, ապացույցները կցեր, այ վարչական դատարանը դա վերանայեր, ոչ թե նոր գար ու փորձեր հասկանար՝ ինչ պետք է քննարկեն, և հիմնականում մեր ակցենտը դրա շուրջ է։ Որովհետև ես լավ պատկերացնում եմ, որ վարչական դատարանը չի, որ պետք է քրեադատավարական գնահատական տա արարքին, վարչական դատարանը չի, որ պետք է որոշում ընդունի մեղավորության կամ անեղության կամ այս պահին քրեադատավարական գործընթացների իրավաչափության վերաբերյալ։ Բայց վարչական դատարանն է, որը պետք է ստիպի կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրականացնել իր գործառույթը։ Երբ մենք փորձեցինք հիմնավորել, որ քրեական գործ հիմնավոր չի, ասաց՝ մենք չենք քննարկում։ Լրիվ ընկալելի, ընդունելի մոտեցում է, բայց այդ դեպքում բերեք հասկանանք՝ ինչ ստանդարտով պետք է համաձայնություն տաք։ Եվ կա մի հատ կենտրոնական խնդիր՝ ինչի՞ այսօր։ Այ եթե այդ հարցի պատասխանը կարողանում ենք ստանանք, բավականին շատ հարցեր կարգավորվում են»,- շարունակեց փաստաբանը։

Արամ Օրբելյանը նաև անդրադարձավ քրեական վարույթի դրդապատճառներին․ «Պարոն Քոչարյանը նախապես տեղեկացրեց, որ մի քանի օրով պլանավորում է մեկնել արտասահման։ Սահմանին ոչ իրավաչափ եղանակով, առնվազն մինչև հիմա հարցմանը պատասխան չեմ ստացել՝ ինչ իրավական հիմքով չեն թողել: Դրանից հետո այդ ձայնագրությունը ԱԱԾ-ի հայտնվեց կոնկրետ լրատվամիջոցի մոտ: Հետո այդ լրատվամիջոցի հետ ուղիղ կապ ունեցող անձը հստակ ասաց՝ դե ԱԱԾ նյութերն են, ում ուզում՝ տալիս ա, ում ուզում է՝ չի տալիս, ինչն ուղղակիորեն հակասում է սահմանադրության կարգավորումներին, անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներին։ Մեկ էլ հաջորդ օրը սա տեղի ունեցավ․ հիմա կապը կա՞, թե չկա․ չեմ կարող ասել։ ԿԸՀ երբ երբ որ դիմում են մի հատ գործով, որի վաղեմությունն անցել է, որը վերաբերում էր, ինչպես նշեցի, 22 տարի առաջվա ինչ-որ մի բանի, ընդ որում՝ մեղադրանքները բավականին պրոբլեմատիկ են, որովհետև ձևակերպումները հենց ԿԸՀ նիստում ցույց տվեցինք և ասացինք, որ սա որևէ ձև վերագրել որպես հանցավոր արարք՝ հնարավոր չի և այլն։ Բայց դրան դրան չանդրադարձան։ Դրան չանդրադառնալը եթե պատճառաբանված լիներ, կհասկանայի, որ ասեր՝ լավ, դե մեր տիրույթում չի, չնայած, իմ կարծիքով, երբ որ առերևույթ հանցագործություն չկա, առերևույթ, ակնհայտ է, պետք չի մասնագետ լինել, որ չկա, նույնպես պետք է գնահատվեր»։

Հիշենք, որ ՀՀ վարչական դատարանում տեղի էր ունենում դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Դատական նիստը տեղի է ունենում դռնփակ ռեժիմով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել: Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա...

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե...

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։  Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել...

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

 ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։ Ըստ աղբյուրի ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի...

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...