Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը վերջին անգամ երկարացվել է ևս 6 ամսով. վերջնաժամկետը 2027թ․ հուլիսի 1-ն է: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:
Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով ևս 6 ամսով երկարաձգվել է 2020 թվականին Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը: Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվում է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, և նոր ժամկետից` 2027թ. հուլիսի 1-ից հետո հավաստագրերն իրացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
Նախարարությունը հիշեցնում է, որ ծրագրի շրջանակում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
«Դուք գիտեք, որ մենք ունենք Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիր, որ հանրության շրջանում ավելի շատ հայտնի է որպես Քաշաթաղի ծրագիր։ Այդ ծրագրի գործողության ժամկետը ավարտվում է այս տարվա վերջ, և մենք, լսելով մեր հայրենակիցների առաջարկներ և խնդրանքները, որոշել ենք ևս մեկ անգամ, բայց վերջին անգամ 6 ամսով երկարացնել այդ ծրագրի գործողության ժամկետը, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել իրացնել իրենց սերտիֆիկատները, իրացնեն դրանք։ Եվ պետք է խնդրենք, որպեսզի արագացնեն մեր հայրենակիցները, նրանք, ովքեր չեն հասցրել օգտագործել այդ սերտիֆիկատները, իսկ նրանք մինչև 200-ն են»,- այս մասին մարմասնել է Արսեն Թորոսյանը։




