Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած»

7 Նոյեմբերի, 2025

Վերջերս հաճախ ենք լսում Փաշինյանից, թե առաջիկա ընտրություններում կվերընտրվի, որովհետև ժողովրդի հետ օրգանիկ կապ ունի։ Այսօր ուզում եմ խոսել Փաշինյանի ու ժողովրդի կապի մասին, որը ոչ միայն իմ աչքի առաջ է։ Գյումրու հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչներից մեկը, որ Նիկոլի աջակից է, մի երկու ամիս առաջ բողոքում էր, որ երբ Նիկոլը գնացել է Գյումրի, ինքը վախեցել է գնալ-հանդիպել․ ավելի շատ ոչ թե Նիկոլի ախռանայից է վախեցել, այլ՝ համագյուղացիների զայրույթից։ Ասում է՝ ով նրան հանդիպում է, թարս աչքով են նայում գյուղում ու ավելացնում է, որ ամեն տեղ է էդպես։ Ասում է՝ նախկինում գյուղում ահագին նիկոլական կար, բայց հիմա մի տեսակ կռվի թեմա է նիկոլական լինելը։ Դե ասում է՝ գյուղացիներին մեղադրելու չէ, գյուղում փոփոխություն չկա, բայց ինքը ոնց եղել է աջակից, էնպես էլ մնալու է, ուղղակի հիմա երբ իր ներկայությամբ հայհոյում են, արձագանքել չի կարողանում, ասում է՝ խոսալու տեղ չի թողել։ Ինքն էլ էր շատ բաներ քննադատում ու անգամ դժվար էր հասկանալը, թե ինչու է մնացել նիկոլական, մանավանդ որ բացահայտ նիկոլական լինելը ամոթի նշան է գյուղում։

Մի հարգարժան մասնագետ ասում էր՝ հրաժարվել է, որ իր անունը ներառեն մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվողների ցանկում, որպեսզի Նիկոլի կամ դրանցից մեկի ձեռքից չստանա մեդալ․ ասում է՝ դա պատիվ չի բերում։ Հիշեցի նիկոլի կնոջը, որը մասնակցել էր հայտնի մտավորականի մեծարման երեկոյին, բայց չէր մոտեցել շնորհավորելու ու դա բացատրում էր այսպես՝ որ չթիրախավորի նրան։ Այսինքն, իրենք հասկանում են, որ այնքան են թույլ, այնքան են ոչ ժողովրդական, որ իրենց հետ հանդպումը, հաց կիսելը, իրենց ձեռքից պարգև ստանալը, բարևելն անգամ թիրախավորվում է հանրության կողմից։

Կարծում եմ՝ հենց սա է պատճառը, որ Նիկոլի բոլոր հանդիպումներում մասնակիցների ցանկը խիստ կազմակերպված է, հենց դա է պատճառը, որ մարդ չեն գտնում և ոստիկաններին են քաղաքացու տեղ ցույց տալիս․ գուցե սա է պատճառը, որ արտասահման այցելելիս հայ համայնքի հետ այլևս չի հանդիպում․ չկա մարդկանց մոտ ցանկություն՝ դրան տեսնելու։ Ով էլ ցանկություն ունի՝ վախենում է հանրային պարսավանքից։ Էն անգամ ասում էի՝ Նիկոլը այլևս մոդայից ընկել է։ Ով հանդիպում է իրեն, թիրախավորվում է ժողովրդի կողմից, ում և ինչին դիպչում է՝ արժեզրկում է, փչացնում է։ Թատերական ներկայացում է գնում, զրուցում է  դերասանի հետ, էդ դերասանը պարսավանքի է արժանանում։ Առաջ կասեինք՝ ով ում ուզում է՝  թող աջակցի, մե՞ր ինչ գործն է, բայց հիմա այլ իրականություն է Նիկոլը բերել։ Ժողովուրդը սովորաբար չի սիրում իր իշխանությանը, բայց Նիկոլի պարագայում չսիրել չէ, այլ՝ բացահայտ ատելություն․ դա ինքն է բերել, ինքն է դրա ճարտարապետը, ուղղակի լավ չէր նախագծել, բումերանգով հետ եկավ։

Վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ․ միաժամանակ երկու միջոցառում էր․ մի միջոցառմանը մեդալներ էին ստանում՝ նախագահականում, մեկ այլ միջոցառմամբ էլ  ստացած մեդալներն էին հանձնում։ Մեդալները հանձնում էին էն տղաները, որ մեդալները ստացել են հայրենիքի պաշտպանության ժամանակ, իսկ Նիկոլը հանձնել է այդ հայրենիքը։ Կռված տղերքը հանձնում էին մեդալները, այդ թվում՝ Նիկոլի ձեռքից ստացած՝ համարելով դա անպատիվ, բայց տեսա մեդալ ստացողների մեջ մարդկանց, ովքեր նպաստում են, որ մեր երկրում ժողովրդավարություն, օրինականություն չլինի։ Մի դատախազ կա, որ Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի գործով մեղադրող դատախազ է․ այդ շինծու, հակաօրինական գործերով դատախազ Հովհաննիսյանը ստանում էր Մխիթար Գոշի մեդալ, էն դեպքում, երբ իր արածը հակասում է Գոշի «Դատասխատանագրքին»։ Բայց այդ դատախազը այդ գործերի շնորհիվ նշանակվել է վարչության պետ։ Մի դատախազ էլ կար, Քոչարյանի գործով, էն էլ էր կրծքով պաշտպանում հակասահմանադրական գործը, Նիկոլից մեդալ էր ստանում, պաշտոնի բարձրացում էր ստանում․ հիմա ո՞ւր է։ Նրա գործընկերը, որ մինչև դատախազի տեղակալի պաշտոնի հասավ, ո՞ւր է հիմա։ Էս իշխանությունից մեդալ ստանալը, մեդալի, մասնագիտության էլ վրա մեծ բիծ քաշել է։ Հայրենիքին մատուցած ծառայութունների համար մեդալ ստացածները հանձնում էին մեդալները, Նիկոլին մտուցած ծառայությունների համար մեդալ էին ստանում։ Առաջ մեդալ էին ստանում հակառակորդին խոցելու, տանկ խոցելու համար, հիմա՝ մարդկանց գլխին սարքելու։ Եվ կրկնում եմ, Նիկոլի ձեռքից ստանալով մեդալ՝ անմիջապես ընկնում են հանրության աչքից։ Հայրենիքին մատուցած ծառայություններիր համար մեդալ ստանալը համարում են ամոթ, որովհետև դրանից ունի նաև արտգործնածխարարի ՔՊ-ական տեղակալ Կոստանյանը, արիության համար մեդալը համարում են ամոթ, քանի որ դրանից ունի նաև Նիկոլի Քյարամյանը։

Մեդլ տվողն էլ, ախար, պետք է արժանի լինի մեդալ տալու։ Էդ մեդալ տվողները ման են գալիս հարյուրավոր ախռանիկներով, որովհետև որովհետև նրանք իրենք էնպիսի բան չեն արել, որ մեդալի լինեն։ Ո՞նց կարող է շաբաթներ շարունակ բունկերում պախկվածը արիության մեդալ տալ։

Ու շատ տրամաբանական է այն իրականությունը, որ սրանք ում վրա հարձակվում են, ում թիրախավորում են, ում դեմ գործ են հարուցում, գլխին սարքում են, ժողովուրդը հակառակ ռեակցիան է տալիս, ինչին սրանք կողմ են, ժողովուրդը դրան դեմ է լինում։ Սամվել Կարապետյանին են բռնում, ժողովուրդը բարձր դրական վերաբերմունք է արտահայտում Սամվել Կարապետյանի նկատմամբ, Գարեգին երկրորդի դեմ են գործում, ժողովուրդը համախմբվում է եկեղեցու շուրջ, փաստաբանի են բռնում, համայնքը միավորվում է ու դա առաջին հերթին, կարծում եմ, Նիկոլի ինադու է։ Էնքան հեղինակազրկված է, որ նրա ասածին հակառակ են մարդիկ տրամադրված։ Կան նիկոլականներ, որ սկսել են նրան չվստահել, որովհետև հասկացել են, որ նա հարձակվում է  եկեղեցու վրա Փաշազադեի հայտարարություններից հետո։ Մի քանի հոգի ինձ արդեն այդ մասին ասել են՝ իրենց դիրքորոշումը փոխել են դրանից հետո։ Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանից հիասթափությունները ամեն գործողությունից հետո տեղի են ունեցել ու այնքան շատ են եղել այդ բացասական գործողությունները, որ հիմա նրա հակառեյտինգը կատաստրոֆիկ  մեծ է։ Մարդկանց մասին գաղտնալսում են հրապաևրակում, արատավորող տեսանյութ և այլն, որ հեղինակազրկեն, բայց չի հաջողվում։ Որովհետև մարդիկ հասկանում են իրական նպատակը որն է։

Գնացել էր փառատոնի, մի քանի տասնյակ թիկնապահներ ֆիքսեցինք, թիկնապահների փշալար էր փռել իր ու ժողովրդի արանքում․ առաջին շարքը իրենք էին՝ ՔՊ-ն ու Նիկոլը, երկրորդը թիկնապահները, հետո նոր ժողովուրդը։ Լրագրողներին չեն թողնում մասնակցել բյուջեի քննարկմանը, որովհետև Նիկոլն է մասնակցում։ Գնում է ԱԺ հարցուպատասխանի, ջրերը սեղաններից են հավաքում, թիկնապահները հատիկ-հատիկ ստուգում են բոլոր նստարանները։ Պետհամալսարան էր գնացել, դաստաներով ուժային էին բերել ու մի քանի շուն։ Հենց մարզ է գնում, հատկապես՝ ծննդավայր՝ Իջևան, մայրուղով անցները դժբախտություն է, մեքենաները կանգնեցնում են, սունկ, չիչխան, ձուկ, փայտ և այլն վաճառողներին ստիպում հավաքել-գնալ։ Ու անվտանգային միջոցառումներ են իրականացվում կառավարության շատ անդամների համար, ԱԺ պատգամավորից մինչև ԲԴԽ նախագահ, ՆԳ նախարար և այլն։ ԱԺ նախագահ աշխատողն ասում է՝ մեքենան զրահապատ է ուզում սարքել։ Սա գնալու լիքը առիթներ ուներ, բայց չգնաց, կառչեց, մնաց ու վարկաբեկվեց, մաշվեց մինչև վերջ։ Կան արտիստներ, որ բեմից իջնելու ճիշտ ժամանակը չգիտակցելով՝ խայտառակվում են բեմի վրա։ Այդպիսին է նաև մեր այս մեծագույն դերասանը՝ մինչև վերջ խայտառակված։

Կարճ ասած՝ տարբեր լրատվականներում հարցումներ եմ տեսել, մարզերում են արվում ու Երևանում, թե՝ ի՞նչ կասեք, եթե հանդիպեք Նիկոլին։ Լավագույն դեպքում ասում են՝ կհիշեցնեմ խոստումները, իսկ մեծամասնությունը ուղղակի հայհոյում է կամ ասում՝ չեմ ուզում դրա երեսը տեսնել, չասեմ ինչեր են ցանկանում։

Այնպես որ, երբ Փաշինյանն ասում է՝ 2026-ին ժողովրդից այնքան ձայն կստանա, որ կվերընտրվի, որովհետև իր իշխանության և ժողորդի միջև առկա է օրգանիկ կապ, մեր աչքի առաջ է այն պատկերը, որ թվարկեցի։ Նաև այս պատկերից եզրակացնում ենք, որ 2026-ին նա, ո՛չ մնալու ձև ունի, ո՛չ գնալու տեղ է թոզղել։ Իր վիճակը բավականին բարդ է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի տարածքում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, գրում  է ՌԻԱ Նովոստի-ն։ «Իրականացրել են 11-րդ համատեղ ռազմավարական պարեկությունը Ճապոնական և...

1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան

1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1993 թվականի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ: Սկսվեց արցախյան ազատամարտի ամենափառահեղ փուլը, երբ թշնամին դուրս նետվեց Արցախի Հանրապետության տարածքից,...

Արևադարձային տաք հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան

Արևադարձային տաք հոսանքներ են մոտենում. Գագիկ Սուրենյան

Հունիսի 28-ից սկսած ցիկլոնը գրեթե ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին։ Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝...

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար...

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։ Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց...