Վերանայվել են 2024 թվականի տնտեսական աճի և ՀՆԱ-ի կանխատեսումները․ Վահե Հովհաննիսյան

4 Հունիսի, 2025

2024թ. արտահանումը ՀՀ-ում աճել է 53 տոկոսով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով, առանց թանկարժեք մետաղների արտահանման ավելացել է շուրջ 2,3 տոկոսով։ ԱԺ-ում այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2024թ․ ՀՀ այցելած է զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 2 մլն 208 հազար , նախորդ տարվա համեմատ, նվազել է շուրջ 4,7 տոկոսով կամ 108 հազար մարդով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ այցելած ՌԴ զբոսաշրջիկների թվի նվազմամբ:

Ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի անկումը կազմել է 34,8 տոկոս, որին ամենամեծ բացասական նպաստումն է ունեցել կրկին ՌԴ-ից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 52,3 տոկոս նվազումը։

Վերոնշյալ պայմաններում վերանայվել են 24 թվականի տնտեսական աճի և ՀՆԱ-ի կանխատեսումները։ 2024 թվականին գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ, որը 1,1 տոկոսային կետով ցածր է եղել 24 թվականի պետական բյուջեի թիրախից, 0,4 տոկոսային կետով միջնաժամկետ ծախսային ծրագրում կատարված կանխատեսումներից և 0,1 տոկոսային կետով բարձր 2025 թվականի պետական բյուջեի կանխատեսումներից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...