Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»

24 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների և խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը, ըստ հայտարարագրի, տրամադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

Թեև փաստաթղթում նշվում է, որ այցը պաշտոնական և աշխատանքային բնույթ է կրել, հրապարակված տվյալները, միևնույն ժամանակ, մի շարք անհարմար հարցեր են առաջացնում։

Նախ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավոր ընկերությունից ստանա մասնավոր ավիաթռիչքի ծառայություն։ Եթե միջոցառումն իսկապես պետական նշանակության էր, և նախարարի մասնակցությունը պայմանավորված էր պաշտոնեական պարտականություններով, ապա տրամաբանական կլիներ, որ ուղևորության ծախսերը կատարվեին պետական բյուջեից կամ այլ պաշտոնական ընթացակարգերով, այլ ոչ թե ներկայացվեին որպես «նվեր»։ Ինչի՞ դիմաց՝ նվեր։

Երկրորդ՝ որքան էլ հայտարարագրում նշված արժեքը կազմի 567 հազար դրամ, դժվար է պատկերացնել, որ Լոնդոն իրականացված մասնավոր ավիաթռիչքի իրական շուկայական արժեքը սահմանափակվում է հենց այդ գումարով։ Սա ևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի՝ ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել արժեքը, և արդյոք այն արտացոլում է իրական ծախսերը։

Երրորդ՝ խոսքը վերաբերում է մի ֆինանսական կառույցի, որը գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում և մշտապես գտնվում է պետական մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների տիրույթում։ Նման պայմաններում նույնիսկ օրինական ձևակերպված նվերը կարող է առաջացնել շահերի բախման, ազդեցության կամ արտոնյալ հարաբերությունների վերաբերյալ հանրային կասկածներ։

Ամենակարևոր հարցը, սակայն, քաղաքական և բարոյական հարթության վրա է. արդյո՞ք հանրային բարձր պաշտոն զբաղեցնող նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է ընդունի նման բնույթի ծառայություններ մասնավոր հատվածից, նույնիսկ եթե դրանք հետագայում պատշաճ կերպով հայտարարագրվում են։

Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարագրեր լրացնելը չէ։ Այն նաև հանրային վստահության պահպանման խնդիր է։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ նախարարները մասնավոր ինքնաթիռներով մեկնում են արտասահմանյան միջոցառումների՝ բիզնեսի հաշվին, բնականաբար, առաջանում է հարց՝ որտեղ է ավարտվում պաշտոնական համագործակցությունը, և որտեղ է սկսվում ազդեցության ռիսկը։

ԿԿՀ-ի հրապարակած ձևաթուղթը փաստում է, որ նվերը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով։ Սակայն հայտարարագրումը ինքնին չի վերացնում հանրային հետաքրքրությունն ու անհրաժեշտությունը՝ ստանալու ամբողջական պատասխաններ այն մասին, թե ինչ պայմաններում է կազմակերպվել թռիչքը, ինչու է ընտրվել հենց մասնավոր ավիացիայի տարբերակը, և արդյոք պետությունը չէր կարող ապահովել պաշտոնական այցի ծախսերը սեփական միջոցներով։

Հանրությունը սպասում է ոչ միայն փաստերի արձանագրմանը, այլ նաև դրանց լիարժեք բացատրությանը։ Իսկ մինչև այդ, «նվեր» ձևակերպմամբ մասնավոր ինքնաթիռով Լոնդոն կատարած թռիչքը շարունակում է մնալ հարցականներով լի պատմություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...