Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը՝ անդրադառնալով TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, X-ի իր էջում գրել է. ««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի հարավային երթուղին՝ Հորմուզի նեղուցով, թե TRIPP-ը (Զանգեզուրի միջանցքը)։
Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր «կարմիր գիծն» են, և մենք թույլ չենք տա, որ դրանք շրջանցվեն։ Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,- նշել է նա։






