Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին. Բաղայի

23 Նոյեմբերի, 2026

Իրանը մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով և շարունակելու է ուշադիր հետևել դրա ընթացքին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Պատասխանելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դասավորության հնարավոր փոփոխության և Իրանի սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի հայտնվելու ռիսկերի պայմաններում Թեհրանի դիրքորոշման մասին լրագրողների հարցերին, Բաղային ընդգծել է, որ TRIPP-ի հարցը միայն արտաքին քաղաքական գերատեսչության իրավասության տիրույթում չէ, այլ ունի համապետական նշանակություն։

«Իհարկե, դա բոլորովին այդպես չէ։ Ինչպես գիտեք, մենք չենք պատրաստվում բավարարվել միայն այլ կողմերի խոստումներով ու հավաստիացումներով։ Նախ՝ այս հարցը վերաբերում է ոչ միայն ԱԳՆ-ին, սա պետական մասշտաբի խնդիր է, և երկրի բոլոր համապատասխան կառույցներն ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանն ու անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ»,— հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. Իրանը կողմ է Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պարտադիր է համարում հաշվի առնել հարևան և տարածաշրջանային պետությունների շահերը և թույլ չտալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխություն։

Բաղայիի խոսքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի երրորդ երկրների և ուժերի միջամտության կանխումը, որոնց ներկայությունը կարող է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, ապակայունացնել իրավիճակը և բացասաբար ազդել Իրանի ու տարածաշրջանի պետությունների բարիդրացիական հարաբերությունների վրա։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև ուշադրություն է հրավիրել Թեհրանի և Երևանի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների վրա՝ նշելով, որ փոխադարձ վստահությունը կառուցվել է երկար տարիների ընթացքում՝ Հայաստանի անկախացման պահից ի վեր։

«Անշուշտ, կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ, որ այս վստահությունը վտանգվի երրորդ երկրների միջամտության պատճառով, որոնք որևէ նշանակություն չեն տալիս մեր տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,— ընդգծել է Բաղային։

Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է իր սահմանների մոտ ցանկացած ռազմական կամ ուժային կառույցների տեղակայման անընդունելիության մասին։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Թեհրանին տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները, իսկ երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են վստահության բարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ, իրանական կողմը մտադիր չէ այդ վստահությունը տարածել նախագծի երրորդ մասնակիցների վրա։

Բաղային հավելել է, որ Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին և սերտ կապեր պահպանել Հայաստանի համապատասխան կառույցների հետ։

Նմանատիպ նյութեր

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է․ Արթուր Խաչատրյան

  «Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է։ Ահաբեկչի հետ չեն բանակցում։ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի կալանավորված ղեկավարների նկատմամբ հարուցված...

Սահմանադրության նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում

Սահմանադրության նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում

Նոր Սահմանադրության նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում։ Այդ մարմինների ստեղծման և գործունեության հարցերը կարող են կարգավորվել օրենքներով՝ հնարավորություն տալով պետական կառավարման համակարգը հարմարեցնելու երկրի...

Գազի թանկացման վտանգը․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը

  «Մենք պետք է հասկանանք․ հատկապես գազի դեպքում, կարելի է ասել՝ կոպիտ ասած, երկու գին կա՝ քաղաքական և շուկայական։ Մենք այս պահին վճարում ենք քաղաքական գին, որովհետև նախկինում կնքված ռազմավարական հարաբերություններ ունենք, որոնց...

Ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Մենք տեսանք նոր Սահմանադրության այսպես կոչված մակետը։ Ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել է, որ այս Սահմանադրության շուրջ որևէ նախաձեռնություն կամ քննարկում չի լինելու, քանի որ սա Ալիևյան Սահմանադրություն է։ Այս մասին «Alpha News»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է  գլխավոր...

ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդև

ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդև

Կիևն ու նրա համախոհները պետք է հիշեն, որ ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Արևմուտքի կողմից Կիևին միջուկային...