Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

25 Նոյեմբերի, 2026

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի լիազորությունների վերաձևումը և խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հնարավորությունը։ Գրում է ermenihaber.am-ը։

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի համաձայն՝ կուսակցական կուլիսներում քննարկվում են երկու առանցքային սցենար, ինչպես նաև 2027 թ. մայիսին արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։

Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հնարավոր է պահպանել նախագահական կառավարման համակարգը, սակայն վերանայել դրա գործելակերպն ու ընտրական մեխանիզմները, որպեսզի Էրդողանի կուսակցությունն այլևս կախված չլինի փոքր կուսակցությունների հետ դաշինքներ կազմելուց։ Այս մոտեցումը կուսակցության ներսում բնութագրվում է որպես համակարգի «մեղմացում»։

Մյուս տարբերակը ենթադրում է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին։ Ըստ այդ սցենարի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 7 տարի, վերականգնվել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է շարունակել պաշտոնավարել՝ կուսակցություններից վեր դիրքում։

ԱԶԿ-ի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Թուրքիան արդեն փաստացի մտել է նախընտրական փուլ, և քաղաքական ուժերը համապատասխանաբար նախապատրաստվում են։

Ըստ կուսակցական շրջանակներում շրջանառվող գնահատականների՝ հնարավոր է 2027 թ. մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Այնուամենայնիվ, կառավարման համակարգի փոփոխության և ընտրությունների ժամկետի վերաբերյալ կուսակցության ներսում դեռևս վերջնական համաձայնություն կամ հստակ որոշում չկա։

 

Նմանատիպ նյութեր

Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր

Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր

Նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են...

Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի շրջանակում մնանք. Փաշինյան

«Խիղճս տանջում է, այո՛, շատ ահավոր, այո՛։ Այդ թվում՝ դրա համար է, որ ասում են՝ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը...

Արմեն Գրիգորյանը պետք է հրաժարական տար, երբ ԵՄ անդամակցության օրենքն ընդունելիս. Փաշինյան

  «Ես չեմ տեսել, բայց եթե ձեր ասած այդ քամահրանքները նրա խոսքում կան, ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր և պարոն Գրիգորյանը այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը, երբ որ ընդունվել է, նա պետք է հրաժարական տար և...

Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին

Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին

Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա իրականացնող արցախցիները, տեսնելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտարարեցին. «Պարոն Սիմոնյան, Արցախը Հայաստան է և վերջ»։ Ալենն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես էլ ձեզ եմ շատ սիրում, բա դուք ստեղ ի՞նչ եք անում»։...

«Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը

«Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը

«Արցախյան խաչ» հիմնադրամի նախաձեռնությամբ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը՝ նպատակ ունենալով վերականգնել խզված համայնքային կապերը, օգնել արցախցիներին գտնել միմյանց և թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը։ Ի տարբերություն սովորական սոցիալական...