Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուների միջև ծեծռկտուք է եղել

24 Դեկտեմբերի, 2025

Թուրքիայի առաջին լիգայի 18-րդ տուրի շրջանակում Բոդրումում կայանալիք Bodrumspor – Amedspor ֆուտբոլային հանդիպումից առաջ բախումներ են տեղի ունեցել երկրպագուների միջև։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «Amedspor»-ին արտագնա խաղում աջակցելու մեկնած երկրպագուների ավտոբուսը ենթարկվել է քարերով հարձակման, ապա բռնկվել է ծեծկռտուք, որի հետևանքով վիրավորվել է 1 կին երկրպագու։

«Amedspor» ակումբի նախագահ Նահիթ Էրենը հայտնել է, որ վիրավոր Գյուլիզար Օզդեմիրը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն՝ ընդգծելով, որ ակնկալում են մեղավորների բացահայտում և նման դեպքերի կանխարգելում։

Ավելի ուշ ակումբը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը և շեշտելով, որ չնայած խաղից առաջ տեղի ունեցած միջադեպին, խաղից հետո անվտանգության պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել։ Դեպքը դատապարտել են նաև «Amedspor»-ին երկրպագող խմբերը՝ տեղեկացնելով հետագա բախումների և ևս 4 վիրավորի մասին։

Նշենք, որ խաղի ընթացքում «Amedspor»-ի երկրպագուները տրիբունաներում վանկարկել են «Լեյլա Զանան մեր պատիվն է» կարգախոսը: Լեյլա Զանան ազգությամբ քուրդ է: Նա ժամանակին եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր:

Նմանատիպ նյութեր

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա»,- այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը։ «Բայց գենետիկան,...

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը: Պատվիրակության կազմում...

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ «Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Մեկ աշակերտ զոհվել է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։...