ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։
«Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց արդյունավետ հարվածներ ենք հասցնում։ Նրանք փոքր զենիթային կայանք էին տեղադրել, իսկ մենք այն շարքից հանեցինք մոտ 15 րոպեում, գուցե՝ հինգ»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում լրագրողներին՝ Ուեսթ Փալմ Բիչ ժամանելուց հետո։





