Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան

28 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 19-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակիցներից մեկը հարվածել է մյուսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գոհար Հ․-ն հայտնել է, որ ժամը 13։05-ից մինչև 13։25-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, երբ ավարտվել է որդուն ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստը, մեղադրյալներից 26-ամյա Ռուբեն Ս․-ի ծնողները՝ Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Գուրգեն Ս․-ն և 52-ամյա Գոհար Ա․-ն, ներս են մտել դահլիճ և սկսել վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցնել իր և ամուսնու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սերոժ Դ․-ի, ինչպես նաև մեղադրող դատախազի հասցեին։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ դրանից հետո Գուրգեն Ս․-ն մոտեցել է իր ամուսնուն, իսկ նրա կինը՝ իրեն, և սկսել են քաշքշել իրենց։ Գուրգեն Ս․-ն հարվածներ է հասցրել ամուսնուն, որին միջամտել է ամուսնու հայրը՝ Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Աղասի Դ․-ն՝ փորձելով մի կողմ տանել Գուրգեն Ս․-ին։ Այդ ժամանակ վերջինս հարվածել է Աղասի Դ․-ի աջ ուսահոդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դրանից հետո Աղասի Դ․-ն շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ Գոհար Հ․-ն ստացել է քերծվածքի տեսքով վնասվածք։

Ամբողջ քաշքշուկի ընթացքում միջամտել են դատարանի կարգադրիչները, սակայն միջադեպի մասնակիցները չեն ենթարկվել նրանց պահանջներին։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած...

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Շողակաթ ՇԵՄ-ը։ Իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում, նույն պաշտոնական տվյալներով, 605-րդը։ Երբ ասում են՝ եկեղեցին հարկեր չի վճարում,...

Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

Հոկտեմբերի 25-ին դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ...

Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին 

  «Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք կոնկրետ քննարկվող հարցի վերաբերյալ։ Այո՛, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հստակ դիրքորոշում է արտահայտել արտաքին քաղաքականության վերաբերյալ։...

ԱՄՆ-ն կարող է Իրանին հարվածներ հասցնել՝ ընտրություններից հետո․WSJ

ԱՄՆ-ն կարող է Իրանին հարվածներ հասցնել՝ ընտրություններից հետո․WSJ

ԱՄՆ-ն Պարսից ծոցի մի քանի երկրների նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավի» մասին, որը կարող է իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում...