Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած»

16 Հունվարի, 2026

 

Բազմաթիվ անգամներ ասել ենք ու գործով ապացուցվել է, որ Հայաստանի այսօրվա, այսինքն՝ վերջին 8 տարվա իշխանությունը թուրքական, ադրբեջանական շահերի սպասարկողն է մեր երկրում։ Իհարկե, այլ երկրների շահեր էլ է, վստահաբար, սպասարկում։ Բայց այսօր այդ մասին արդեն չենք ասում մենք, չենք վերլուծում․ այդ մասին այսօր արդեն ասում է պաշտոնական Թուրքիան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ «Հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հաստատում է, որ Թուրքիան Հայաստանի ընտրություններում ունի թեկնածու, և դա Փաշինյանն է։ Մենք չգիտենք` քաղաքական ո՛ր միավորը ո՛ր արտաքին խաղացողի աջակցությունը կունենա կամ` կունենա՞, թե` ոչ. բայց իշխող ՔՊ-ի պարագայում բացահայտ է թուրքական աջակցությունը։ Ինչքան էլ ՔՊ-ականները փորձեն մանիպուլացնել, վերջում Ալեն Սիմոնյանի նման շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի արտգործնախարարին։

Դիվանագիտությունը լրիվ ուրիշ բան է, այն էլ՝ թուրքական դիվանագիտությունը, նրանք շատ լավ գիտեն, թե իրենց այս հայտարաոյթւոնները ինչ ընկալումներ են ունենալու մեր երկրում․ բայց վստահ եմ, որ նրանք նաև աջակցության մոդելներ մշակած կունենան գործնականում։ Նախորդ երկու տարիներին տասնյակ անգամ հանդիպել են հայ-թուրքական բանագնացները, Հայաստանից պաշտոնական պատվիրակություններ գնացին Թուրքիա, Փաշինյան-Էրդողան հանդիպումներ եղան, Նիկոլը Նյու-Յորքում թուրքական տուն գնաց ու նկարվեց Էրդողանի գիրքը գրկած․ Թուրքիայի աջակցությունը, այնպես որ, կարծում եմ, երկուստեք է պլանավորված։

Ասում են՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը միջամտություն է մեր ներքին գործերին․ այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ միջամտություն, նրանք ուղիղ կառավարում են Հայաստանի իշխանությանը։ Քա՞նի անգամ ենք տեսել, որ էնտեղից, ոչ միայն Թուրքիայից, նաև Ադրբեջանից, ուղիղ ցուցումներ են եղել, որոնք կատարել է Հայաստանի «անկախ» ՔՊ-ական ղեկավարությունը։ Հիմա հարցն այն է, թե Թուրքիան գործնականում ինչ աջակցություն կտա Նիկոլին ընտրական ու նախընտրական փուլում, իր թեկնածուի համար ինչի է պատրաստ։  Իրականում միանգամայն տրամաբանական է Թուրքիայի աջակցությունը․ տեսեք․ Հայաստանի անկախությունից ի վեր նա ուզում է ջրել Ցեղասպանության ճանաչման օրակարգը․ Նիկոլի օգնությամբ կարողացել է։ Թուրքիան ուզում է վերացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Հայաստանում․ Նիկոլի օգնությամբ կարողանում է։ Թուրքիան դեռ սովետի թվից բողոքում է, որ Հայաստանի զինանշանի վրա Արարատն է, ուզում է հանել, այսօր կարողանում է։ Թուրքիան ուզում է մեր սահմանից հանել ռուս սահմանապահներին՝ իր հետագա նպատակների համար, ընտրություններից հետո, վստահ եմ, կկարողանա։ Թուրքիան ուզում էր, պատերազմում Հայաստանը պարտվի, պարտվեց, ուզում էր Արցախը Փաշինյանը հանձնի՝ հանձնեց։ Թուրքիան ուզում է Զանգեզուրի միջանցքի օգտագործումը լինի Ադրբեջանի սրտով, Նիկոլի ընտրվելու դեպքում կլինի և այլն ու էդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով, նրա շնորհիվ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը թեկնածություն է դնում․ բա եթե Թուրքիան չաջակցի, բա ո՞վ աջակցի։ Էսքան բան Թուրքիայի համար ով աներ՝ նրան էլ կաջակցեր։ Ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է, որ Նիկոլի էս քաղաքականությունը պետք է շարունակվի։

Հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին միակ աջակցող վարչական ռեսուրսին կմիանա մեկ էլ Թուրքական պետությունը, որն ընդամենը 5 տարի առաջ բայրաքթարներ էր ուղարկում մեր տղերքի վրա: Այն վարչական ռեսուրսը, որը նիկոլական էլ չէ, բայց գնալու է հրահանգով ընտրության ու էն ուժային ռեսուրսը, որը «տուն պահելու» արդարացմամբ կատարում է Նիկոլի հրահանգները, պահում է նրա իշխանությունը, պետք է որ լավ իմանա, որ պահում է Հայաստանում թուրքական շահերը։ ՔՊ-ականներին բան չունեմ ասելու, նրանց համար կարծես Արցախ կհանձնեն, Սյունիք կտան, Տավուշ կտան, Սևան կկտրեն-կտան՝ հեչ, կարևորը, որ 3, 5, 7, 9, 51 մլն դրամ պարգևավճար են ստացել մեկ ամսում։

Թուրքիան չափազանց պարզեցնում է ՀՀ քաղաքացու ընտրությունը․ վաղը ընտրության գնալիս, քվեախուց մտնելիս, Նիկոլ Փաշինյանի քվեթաթրթիկը կարող է լինել նույն Էրդողանի քվեաթերթիկը։

Դե հիմա դուք որոշեք, դուք անունը տվեք էն իշխանության, որ իր երկրում իր հարցերը լուծելու համար, վերընտրվելու համար կարիք ունի թշնամական պետության աջակցության։ Թուրքիան կառավարում է Հայաստանի իշխանությանը, Եվրամիությունը ասում է՝ 12 մլն եվրո կտանք ու կխառնվեն ներքին գործերին, Եվրամիությունը նաև ասում է՝ Հայաստանում կկիրառենք Մոլդովայի փորձը, ամերիկացիներն ասում են՝ Հայաստանը պետք է միանա թյուրքական աշխարհին․ սրանք ասում են փողին մունաթ՝ ինչ ուզում եք արեք, մենակ փող տվեք ու երաշխավորեք, որ կմնանք իշխանության։ Ու հետո ՔՊ-ականներն ասում են, թե մեր երկրում կան գործակալներ ու դրանք ընդդիմության մեջ են։

Ի դեպ, այս իշխանությանը հեռացնելուց հետո, կարծում եմ, պետք է մանրակրկիտ քննություն լինի ու իմանանք՝ հեղափոխություն կոչվածին որ երկիրն ինչ մասնակցություն է ունեցել ու նաև իմանանք՝ կոնկրետ Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի կառավարմանը։ Թուրքական մասնակցությունը պետք է քննել ոչ միայն վերջին 8 տարում, այլև՝ 2018-ի գործընթացներում, դրանից առաջ՝ 2008-ի գործընթացներում և գուցե դրանից առաջ՝ ներքին խժդժությունների ու ողբերգությունների մեջ։

Կարճ ասած՝ Թուրքիան, ստացվում է, Հայաստանում ունի ոչ միայն գործակալներ՝ բարձր պաշտոնյայի կարգավիճակում, այլև վարչապետի թեկնածու։ Սա ցույց է տալիս, որ ընտրություններում, ինչպես նախորդ, այնպես էլ գալիք, Նիկոլ Փաշինյանի դեմ իրական ընդդիմության պայքարը իշխանության համար չէ, պայքարը Հայաստանի համար է։ Էրդողանը ընտրություններում Նիկոլի միջոցով պայքարելու է Հայաստանը իր բռի մեջ պահելու, ամբողջությամբ վերցնելու համար․ իրական ընդդիմությունը պայքարելու է թուրքական ճիրաններից ազատվելու համար։

Նիկոլը ընտրվել է  երկու անգամ ու երկու անգամ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերով արել է ինչ ասես․ անկախ հանրապետությունում, 8 տարի իշխանություն է, ու մեր պետություններից մեկը չկա, մյուսն էլ սարքել են միջանցք։ Դե մտածեք, թե ինչ էլինելու երրորդ ժամկետում, եթե լինի․ մինչև ժամկետի ավարտ՝ Հայաստան չի լինի։

Կրկնում եմ՝ Թուրքիան շատ է պարզեցրել ՀՀ քաղաքացու ընտրությունը։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, բախման կետերից մեկը դարձանք․ Լևոն Քոչարյան 

«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից «Իրական Հայաստանի» մասին։ Այսպես, կոնցեպտ կա՝ «Իրական Հայաստան», որտեղ, եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է, կոմպյուտերային լեզվով ասած, ֆորմատ անել այսպես հիշողությունը՝ ամեն...

Նիկոլ Փաշինյանն ընդունակ է բերել 288․000 ադրբեջանցի ու ասել՝ «բա ասում էիք 300․000, ո՞ւր ա»․ Քրիստինե Վարդանյան

  «Ադրբեջանը վարում է պետական քաղաքականություն, որի արտաքին քաղաքական առաջնային նպատակներից մեկը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումն է։ Ի՞նչ թվով կլինի՝ դա չէ խնդիրը, թիվը չէ իրենց խնդիրը. իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտելու...

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այսօր ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր...

Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ ինչ–որ բան ասի. Նարեկ Կարապետյան

Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ ինչ–որ բան ասի. Նարեկ Կարապետյան

Ազգային ժողովում միջադեպը տեղի է ունեցել Էդգար Ղազարյանի ելույթի ընթացքում հուզական պոռթկման և ոչ հաճելի արտահայտությունների պատճառով, սակայն ընդդիմությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ իրավիճակը կառուցողական հուն վերադարձնելու և էթիկայի նորմերը պահպանելու համար։ Այս...

Նիստից ավելի քան մեկ ժամ անց ոստիկանները Բագրատ սրբազանին չէին ներկայացրել դատարան․ նիստը հետաձգվեց

Նիստից ավելի քան մեկ ժամ անց ոստիկանները Բագրատ սրբազանին չէին ներկայացրել դատարան․ նիստը հետաձգվեց

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները դեռ Բագրատ Սրբազանին 9էին ներկայացրել դատարան Դատավորի` նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո նոր Բագրատ սրբազանին բերեցին դատարան։ Հաջորդ դատական նիստը մեկ...