Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։
Մասնավորապես, խստացվելու են սխալ կայանման, կանգառի արգելքի և մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտումների համար նախատեսված պատժամիջոցները։
Նախատեսվում է նաև թմրամիջոցների օգտագործումը տեղում ստուգելու հնարավորություն՝ թքի հետազոտության միջոցով։
Էլեկտրական ինքնագլորներ վարելու համար առաջարկվում է սահմանել 16 տարեկանի նվազագույն շեմ, իսկ հետիոտնային գոտիներում արագությունը սահմանափակել մինչև 10 կմ/ժ։
Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։





