Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել։ Այս մասին yerevan.today — ին հայտնեցին Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից։
Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում, որից հետո այն կուղարկվի խորհրդարան՝ վավերացման։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 15–ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով սկսել էր քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ՍԴ-ն պետք է որոշեր՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը։




