Գերմանիայի Համբուրգ քաղաքում երիտասարդական Gen Z regelt շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։
Ցուցարարները վանկարկել են՝ «Մերցը պետք է հեռանա»։
Լայպցիգում երիտասարդական բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և պղպեղային գազ։






