Չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները. լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել. Սուքոյան

23 Նոյեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես կարծում էի, որ ՔՊ-ն իր ողջ քաղաքական և մասնագիտական  ռեսուրսը կենտրոնացնելու է նոր սահմանադրության բովանդակային և իրավատեխնիկական մշակման վրա՝ հանրությանը ներկայացնելու սահմանադրականության սկզբունքներին համապատասխանող, իրավական որոշակիության և պետության սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներն արտացոլող Սահմանադրության նախագիծ` այդպիսով Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջը մասնագիտական ու իրավական ձևակերպումների ներքո քողարկելու նպատակով։

Միաժամանակ կարծում էի, որ ընդդիմության համար նոր Սահմանադրության բովանդակային քննադատության լուրջ հիմքեր գտնելը որոշակիորեն դժվար կլինի, և հիմնական առարկությունը, բնականաբար, վերաբերելու է Ադրբեջանի պահանջով սահմանադրական փոփոխություններին՝ մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը վերացնելուն։ Դա, ինքնին, բավարար հիմք կլիներ նոր Սահմանադրության ընդունմանը դեմ արտահայտվելու և այն հանրաքվեի չդնելու համար։ Սակայն նախագծում այլ էական թերությունների առկայությունը, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավելի փաստարկված ցույց տալ, որ նոր Սահմանադրությունը ոչ թե բարելավում, այլ վատթարացնում է գործող սահմանադրական կարգավորումները, ընդդիմության քննադատությունը կդարձներ առավել հիմնավոր և համոզիչ։
Թերևս, ես չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները։ Կարդացի նախագծի նախաբանը՝ այսպես ասած «կուլմինացիոն» երկրորդ պարբերությունը և հասկացա, որ, մեղմ ասած, սպասելիքներս չափազանցված են եղել։
«Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Ներքին հարաբերություննե՞ր։ Իրավաբանորեն սա ի՞նչ է նշանակում։ Սահմանադրության առարկա չեն կարող լինել ներսում գոյություն ունեցող ներքին բոլոր հարաբերությունները։ Հետևաբար, «ներքին հարաբերություններ» հասկացությունը ոչ միայն չափազանց անորոշ է, այլև սահմանադրական կարգավորման առարկան բնութագրելու տեսանկյունից իրավաբանորեն ոչ ճշգրիտ։
Եվ, ի վերջո, «պայմանավորվածություն» բառը։ Մի հարց՝ այս նախագծի մշակման աշխատանքներին ձեր թիմում գոնե մեկ սահմանադրագետ կամ իրավագետ ներգրավված եղե՞լ ա։ Լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել։ Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ։
Հ.Գ.
Սա դեռ նախաբանի վերաբերյալ`իմ փոքր ոչ պրոֆեսիոնալ անդրադարձն էր: Վստահ եմ՝ առաջիկայում իրավագետ-սահմանադրագետներն ավելի մասնագիտական և խորքային քննադատության կենթարկեն նախագիծը՝ ի ցույց դնելով դրա թերությունները»։

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրության նախագծում հանվել է Անկախության հռչակագրին հղումը

Նոր Սահմանադրության նախագծում հանվել է Անկախության հռչակագրին հղումը

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում բացակայում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին ուղղակի հղումը, որը ներառված է գործող Սահմանադրության նախաբանում։ Գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ հայ ժողովուրդը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության մասին

Տեղի է ունենում փորձագիտական պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։ Քննարկմանը մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ, վառելիքաէներգետիկ համալիրի...

Մեր մանդատները 6–ով պակաս են. եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես կհեռանամ. Փաշինյան

«Ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։ Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչո՞ւ։ Քանի որ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով...

Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝  ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին

Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին

Քաղաքագետ Մարտին Խուրշուդյանը գրում է. «Կարդացի նոր Սահմանադրության նախագիծը ամբողջությամբ ու համեմատեցի գործողի հետ. Կարճ ասեմ. այն ավելի վատն է, ու ահա թե ինչու. Նախաբան. Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ», ավելացել է...