Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին

23 Նոյեմբերի, 2026

Քաղաքագետ Մարտին Խուրշուդյանը գրում է. «Կարդացի նոր Սահմանադրության նախագիծը ամբողջությամբ ու համեմատեցի գործողի հետ.

Կարճ ասեմ. այն ավելի վատն է, ու ահա թե ինչու.

Նախաբան. Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ», ավելացել է «միջազգայնորեն ճանաչված տարածքը»։ Ճիշտ այն, ինչ պահանջում էր Ալիևը։

Ապագա փոփոխություններ. նոր Սահմանադրություն հանրաքվեի դնելու համար 2/3-ի փոխարեն կբավականացնի 3/5-ը։ ՔՊ-ն ունի 64 մանդատ, այսինքն՝ հաջորդ անգամ ընդդիմության ձայներն այլևս պետք չեն լինի։

ԱԺ ինքնալուծարում 3/5-ով. նույն 64 ձայնով իշխանությունը մենակ կարող է արձակել խորհրդարանը։

ՍԴ դատավորներ, գլխավոր դատախազ, ՄԻՊ. եթե 3/5 չհավաքվի, երկրորդ փուլում կընտրվեն պարզ մեծամասնությամբ։

ԲԴԽ. բոլոր 10 անդամին կընտրի ԱԺ-ն։ Այսօր 5-ին ընտրում են իրենք՝ դատավորները։

Քաղաքացիությունից զրկել. գործող Սահմանադրությունն ուղիղ արգելում է։ Նորը թույլ է տալիս, ու այն էլ «սահմանադրական կարգի դեմ» հանցագործությունների համար (գուշակեք ում)։

Ընտրելու իրավունք. կունենա միայն նա, ով վերջին 2 տարում առնվազն 1 տարի ապրել է Հայաստանում։ Արտագնա աշխատողները կմնան առանց քվեի։

Բոլոր դատավորները կդառնան «ժամանակավոր պաշտոնակատարներ»։ Նրանց կվերագնահատի հանձնաժողով, որին ընտրում է մեծամասնությունը, ու որի եզրակացությունը դատարանում չի բողոքարկվում։

Ընդդիմության «քվոտաները» նույնպես ընտրում է մեծամասնությունը, իսկ եթե չընտրի, նախագահը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար՝ առանց ժամկետի։

Ինչո՞ւ է սա վտանգավոր։ Նորմալ ժողովրդավարական երկրում դատարանները, դատախազությունը, ԿԸՀ-ն ու սահմանադրական շեմերը կոչված են զսպելու մեծամասնությանը։ Այս նախագծով այդ բոլոր զսպիչները ձևավորում է նույն մեծամասնությունը, որը մենակ կարող է նաև արձակել խորհրդարանը և փոխել Սահմանադրությունը։

Քաղաքագիտության մեջ սա կոչվում է մրցակցային ավտորիտարիզմ։ Երբ ուզեն, ինչ ուզեն, ոնց ուզեն։ Մեծամասնության դիկտատուրա»։

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում  փոփոխություն է կատարվել

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում  փոփոխություն է կատարվել

Նոր Սահմանադրության նախագծում  Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող մասում  փոփոխություն է կատարվել։ Գործող Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։ Իսկ նոր...

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով

Մոսկվան առայժմ որպես եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայր դիտարկում է Աբու Դաբին, սակայն հնարավոր են տարբեր տարբերակներ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք առայժմ ելնում ենք Աբու Դաբիի...

Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...