ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող փոխնախագահ Արամ Վարդևանյանը կարծում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա, քանի որ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը չեն կարողանում ստորագրել․ այս մասին նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այո՛, խաղաղություն պետք է հայ հասարակությանը, այո՛, պետք է այս տարածաշրջանում լինի խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է լինի իրական, չպետք է լինի զիջումների հաշվին։ Հայ հասարակությունը, կարծում եմ, առավել քան բավարար, մի բան էլ ավել, մի բան էլ ողբերգական զիջումներ արդեն ունեցել է»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ վաշինգտոնյան համաձայնություններում նոր Սահմանադրության հարց չի քննարկվել։
Մանրամասն՝ տեսանյութում։






