Լևոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ»

13 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել, որ իր մուտքը թույլատրեն ԱԺ շենք։ Հոկտեմբերի 29-ին նրա մուտքը խորհրդարան արգելվել է` Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպի պատճառով։ «..․որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որեւէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու եւ պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։

Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույնկերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Սուքոյանը` հրապարակելով աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշումը․ «Պատգամավորի օգնականի մուտքը ժամանակավորապես արգելված է Սուքոյանի եւ Վահագն Ալեքսանյանի ու Ծովինար Վարդանյանի միջեւ տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով»։

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Սուքոյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել։ ԱԺ աշխատակազմը Սուքոյանից բացատրագիր է պահանջել ոչ միայն միջադեպի, այլեւ նրա ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։ Նա մեզ ասաց, որ միայն միջադեպի վերաբերյալ է բացատրագիր տվել: Իրեն աշխատավայր թույլ չտալու որոշումը համարում է ապօրինի եւ կասկածում է, որ ԱԺ աշխատակազմը նյութեր է հավաքում, որ իրեն նկատողություն հայտնի, 2 նկատողությունից հետո կարող են ազատել աշխատանքից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X...

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում։ Մենք չենք...

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած...

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ...

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների...