Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախոս եք. 2010 թվականին ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ:
Նրանք ՀՀ վարչապետից և գլխավոր դատախազից արդարություն են պահանջում` սպառնալով գնալ ծայրահեղ քայլերի։
Ծնողները պահանջում են վերսկսել քննությունը, քանի որ վստահ են՝ իրենց երեխաներին սպանել են։
Հարազատները կարծում են, որ իրենց որդիներին սպանել են և ինքնասպանություն բեմադրել։




