Հարցը հանրային քննարկման կներկայացվի․ դեռ նման որոշում չկա․ Երևանի քաղաքապետարանը՝ մեքենաների շարժի արգելքի մասին

25 Նոյեմբերի, 2026

Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է մայրաքաղաք մուտք գործելու սահմանափակումներ կիրառել՝ դրանք վերագրելով ավտոմեքենաների արտադրության տարեթվին, վառելիքի տեսակին և էկոլոգիական չափանիշներին։

Նմանատիպ նյութեր

Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը

Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը

Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծում, ի թիվս բազմաթիվ խնդրահարույց դրույթների, խնդրահարույց են նաև դատական իշխանության, արդարադատության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ Նախորդիվ անդրադարձել ենք դատավորների՝ իշխող քաղաքական ուժից կախվածության մեջ...

Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է․ հայտարարություն

Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է․ հայտարարություն

Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման, ՄԻՊ-ի ուղերձը՝ կանանց նկատմամբ բռնnւթյան վերացման միջազգային օրվա առթիվ: «Սիրելի´ հայրենակիցներ,...

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու  անդամ Գևորգ Ստեփանյանը: «Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին ։ Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝...

Ռոբերտ Քոչարյանը անգամ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Սահմանադրության տեքստին․ Խամոյան 

«Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, քաղաքական առաջարկություն ներկայացրեց խորհրդարանական երկու խմբակցություններին՝ ակնկալելով, որ վեց ձայնով հնարավոր կլինի նախագիծը դնել ժողովրդի դատին՝ ներկայացնել հանրաքվեի տեսքով, մինչդեռ երկու ընդդիմադիր...

Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին․ Լևոն Քոչարյան

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները քաղաքական բնույթ են կրում։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն։ Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ...