Տեսանյութը նվիրվում է ՔՊ-ականներին, հատկապես՝ Արշակյան Հակոբին

10 Մայիսի, 2025

Ազգային ժողովում մայիսի 8-ի նիստում ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ և արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասելով․ «Մարտի 1-ի օրինակն եք բերում, ասում եք, որ սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց բան ա արել, ուղորդել ա ոստիկանական զորքերի վրա և գնացել  բախումնե՞ր ա արել, մարդիկ ե՞ն սպանվել»։

Եթե Հակոբ Արշակյանն այս ամենն ասեր առանց հարցական նշանի, նրա հիշողությունը թարմացնելու կարիք չէր լինի, բայց քանի որ հարցական նշան է օգտագործել, պատասխանենք, որ՝ այո։

Առաջարկվող տեսանյութում Նիկոլ Փաշինյանի ելույթն է 2008թ․ մարտի 1-ին․, դիմելով ամբոխին՝ ասում է․ «Տղերք, չեք պատկերացնում հոգիս ոնց էր փառավորվում, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել, ապրեք դուք։

Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար»։

Հետո բախումների ժամանակ բարձրախոսով Նիկոլ Փաշինյանը գոռում էր․ «Ձկան խանութ պադկրիպլենի ա պետք․․․», «Մեր առաջին ռազմավարը․․․», «Մեր դիրքերից հետ մի գնացեք, էսօր պետք ա վերջացնենք․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...