Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած և 2021-ին արդարացված Արարատի համայնքապետը․ «Ժողովուրդ»

26 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն՝ «Մարտի 1»-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, նախորդ տարի ներգրավված է եղել բնակարանների ձեռքբերման եւ օտարման գործընթացներում։

Ինչ է գրել մամուլը Ասլան Ավետիսյանի մասին

Ասլան Ավետիսյանը Արարատի համայնքապետ է ընտրվել 2021 թվականին։ Նա անցել է «Մարտի 1»-ի գործով։ Տարիներ առաջ դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց` դիմելով անկարգությունների, մասնակիցներին, կոչեր է արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու». իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողե՛ք, հեռացե՛ք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»:

Նրա նկատմամբ կիրառվել էր կալանք ընդամենը կես տարի, ինչից հետո ազատ էր արձակվել ստորագրությամբ։ 2021 թվականի մայիսին Ասլան Ավետիսյանը արդարացվել է, իսկ ամիսներ անց դարձել համայնքապետ։

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Ասլան Ավետիսյանը տարեսկզբին ունեցել է 2 գույք՝ մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան՝ համապատասխանաբար Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում։

2024 թվականին նա ժառանգությամբ ստացել է եւս մեկ անհատական տուն Արարատում, որը մեկ ամիս անց նվիրատվությամբ փոխանցել է Հովհաննես Ասլանի Ավետիսյանին։

Տրանսպորտային միջոցներ համայնքապետը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 375 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 8 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 274 հազար դրամ, որից 5 մլն 895 հազար դրամը Արարատի համայնքապետարանի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունն է, իսկ 1 մլն 379 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է։

Արարատի համայնքապետի որդուն է պատկանում «Ավանգարդ Սթոն» ՍՊԸ-ն, որը նախորդ տարի դիմել է Ավշար բնակավայրի ավագանուն եւ ցանկանում էր Արարատ համայնքի Ավշար բնակավայրի տարածքում գտնվող տրավերտինների եւ կավերի հանքավայրում հանքարդյունահանում իրականացնել։ Իրավական անձանց պետական ռեգիստրում իրական շահառուն Նարեկ Ավետիսյանն է։

«Սալակիթ» ՍՊԸ-ն, որը, ըստ Ասլան Ավետիսյանի հայտարարագրի, պատկանում է Ռոզա Զովելյանին՝ համայնքապետի կնոջը, 2004 թվականին լիցենզավորվել է դեղատնային գործունեության համար (դեղատնային կրպակ) եւ ստացել է անժամկետ լիցենզիա։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունն այս պահին եւս գործում է։ Ռոզա Զովելյանը նախորդ տարի որեւէ եկամուտ չի ստացել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցում է Իրանի հետ ռազմական հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը կարող էին շատ ավելի ակտիվ դեր խաղալ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում,...

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ...

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել...