Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

14 Նոյեմբերի, 2026

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր ընդամենը 2-3 ամսվա կյանք։ Այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ Հանրային հեռուտաընկերության եթերում հնչեցված մեղադրանքներին:

«2015 թվականին իշխանությունները խնդրել են, և Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, կատարել է 600 միլիոն դոլարի ներդրում: Այդ 600 միլիոն դոլարի ներդրումը ՀԾԿՀ կողմից ամեն տարի հաստատված ներդրումային ծրագրում է արտացոլված: Սամվել Կարապետյանը ներդրել է նաև իր շահութաբաժինը: Կարապետյանի շահույթի մեծ մասը հատկացվել է ընկերության ներդրումային ծրագրերին»,-ասաց Ղազինյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը սնանկացման գնացող ընկերությունը վերցնելուց հետո հոսանքի սակագինը չի թանկացրել. «ՀԷՑ-ն այդ ժամանակ ուներ 36 միլիարդ դրամի պակասուրդ: 10 տարի հոսանքի սակագին չթանկացնելուց հետո Սամվել Կարապետյանը որոշել է իր շահույթի մի փոքր մասը վերցնել: ՔՊ-ն ժողովրդին ստում է հիմա ու հնչեցնում հարց թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շահույթ ունենար: Հ1-ի հաղորդավարը, հետևապես, պետք է նրան տար հետևյալ հարցերը՝ երբ է Կարապետյանն իր շահույթը վերցրել, ամբողջն է վերցրել, թե ոչ, կամ, օրինակ, ՔՊ-ի մատնանշած հենասյուների ինքնարժեքի հաշվարկը կա, թե ոչ. իմ տեղեկություններովդրանց ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան մենք ենք գնել»:

Դավիթ Ղազինյանը շեշտեց նաև միայն մեկ օրինակով կարելի է փաստել Հանրային հեռուստաընկերության եթերում Ռոմանոս Պետրոսյանը պարզապես սուտ տեղեկություններ է հայտնել ՀԷՑ-ի վերաբերյալ. «Մեր ժամանակ հենասյուներ արտադրող ընկերությունը պարտավորվել էր հենասյուներ տեղափոխել ՀԷՑ-ի նշած վայրը օրինակՄեղրիից մինչև Տավուշ, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման օրոք արտադրող ընկերությունը նման պայմանագրային պարտավորություն չունի. տեղափոխումը պետք է իրականացնի ՀԷՑ-ը: Սուտ է նաև պնդումը, թե մեկ բեռնատարով հնարավոր է տեղափոխել 25-30 հենասյուն. թող ցույց տա բեռնատար, որը կարող է այդքան հենասյուն տողափոխել:

ՀԷՑ-ը, երբ խլեցին, նրանք պատրաստ էին ցածր որակի դիմաց ձեռք բերել անորակ ապրանք. օրինակ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն է անգամ մասնակցել հենասյուների գնման մրցույթին, իսկ դրա նպատակը ցածր գին առաջարկելն է եղել, մինչդեռ, Սամվել Կարապետյանի կողմից դրվել էր հստակ պահանջ առաջին հերթին ձեռք բերել որակյալ ապրանք, ոչ թե էժան և անորակ: Հիշեք, անկախ ամեն ինչից,  ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը, որի պահանջով էլ առաջին հերթին ձեռք էր բերել որակյալ ապրանք»։

Նմանատիպ նյութեր

Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։ Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու...

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ… հաշի’վ տվեք ձեզ։ Սրբազան շարժման հաղորդմամբ՝ հայտարարել է  Բագրատ սրբազանը։ Ի դեպ, Բագրատ սրբազանին կալանավորելու որոշումը կայացրել է հենց Մասիս Մելքոնյանը, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվում էր...

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

«ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ լրագրող Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ «Երեկ իշխանությունների աջակից Հարություն Մկրտչյանի էջից տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում միջադեպ է տեղի ունեցել լրագրող Բորիս...

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր է  ուղղել TRIPP նախագծի վերաբերյալ։ Ստացված պատասխանի առնչությամբ Ղահրամանյանը նշել է հետևյալը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...