Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի․ Բագրատ Միկոյան

8 Հոկտեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «մարտի 1-ի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, հոկտեմբերի 7-ի ասուլիսում ասել էր՝ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։

Կայքերից մեկը հրապարակել է փաստերի ստուգում այն մասին, իբրև երկրորդ նախագահի հայտարարությունը մոլորեցնող է։

Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ «փաստերի ստուգումը» մեկնաբանելու խնդրանքով։

Բագրատ Միկոյանն ասաց․

«Ծանոթացա հերթական «փաստերի ստուգմանը»։ Իսկ որևէ մեկը երբևէ ասե՞լ է, որ մարտի 1-ին զոհված մարդկանց կյանքի իրավունքը չի խախտվել կամ՝ դժբախտություն տեղի չի ունեցել։ ՄԻԵԴ-ը իր վճռում առավելապես արձանագրել է այնպիսի տվյալներ, որոնք ակնհայտ էին և դա տեսնելու համար մի ամբողջ փաստերի ստուգման կարիքը չկար։

Իսկ նախագահը նշել է, որ ՄԻԵԴ վճռի հիմնական մեխը պետության կողմից այդ մահվան դեպքերի բացահայտման բավարար ջանքերի բացակայությունն է։ Եվրոպական դատարանը նույնիսկ առաջ է քաշել այն վարկածը, որ ցուցարարներից մեկի մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել հենց ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով, միաժամանակ՝ դա էլ դիտարկելով արդյունավետ քննության դեֆիցիտով: Այս ամենն ապացուցում է, որ եթե բացահայտվում են մահվան հանգամանքները, ակնառու է դառնում, թե կոնկրետ ում կողմից է խախտվել կյանքի իրավունքը և՝ ինչ հանգամանքներում․ ամեն ինչ շատ պարզ է։

ՄԻԵԴ վճիռը ակնառու է դարձնում, որ 2018 թվականից սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա և ամբողջ հանրությանը հայտնի այնպիսի փաստեր, ինչպիսիք են ցուցարարների կողմից նռնակի և հրազենի կիրառումը, որոնք կարող էին վերաբերելի լինել այդ օրվա առաջին զոհի՝ ոստիկանության կապիտանի՝ նռնակի պայթյունից զոհվելու, և ոստիկանության ծառայողի՝ հրազենից զոհվելու հանգամանքներին։ Ի տարբերություն նախորդ վճիռների, ուղիղ հիշատակվել է, որ՝

  1. ցույցերը չեն կարող ամբողջությամբ դիտարկվել խաղաղ,
  2. ցուցարարներ են եղել, որ զբաղվել են բռնության գործողություններով՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցնելով պետական և մասնավոր սեփականությանը:

Պարզ է, որ պետությունը պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, ինչի մասին պարզ նշեց նախագահն ասուլիսում։ Կարևոր է արձանագրել, որ հենց ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ուղիղ նշում է, որ բավարար տվյալներ չեն տրամադրվել Դատարանին: Իսկ ՄԻԵԴ վճիռը, առանց այդ փաստերի, դառնում է խիստ կասկածելի և խոցելի և վաղ թե ուշ ունենալու է վերանայման կարիք։

Եվ այո, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդահնրապես ջանք չի գործադրել մարտի մեկի մահվան դեպքերը բացահայտելու համար։

Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի»։

Նմանատիպ նյութեր

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ՝ դրանց թվում առանձին նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ «Պաշտոնը ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել...