ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում. «Ժողովուրդ»

3 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ազգային ժողովից նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնաց և քարոզարշավներին չի էլ մասնակցում։

Մինչ քաղաքական շրջանակներում քննարկվում է նրա հնարավոր «քաղաքական դադարը», «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամբողջական կերպով վերականգնել պաշտոնյայի գույքային ու եկամտային պատկերը՝ սկսած 2018 թվականից մինչև 2025 թվականի վերջին հայտարարագրերը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 8 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Այդպիսի պաշտոնյաներից է նաև Հակոբ Արշակյանը»։

Իսկ ո՞վ էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։

2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։ Հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն։

2018 թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն։
2018 թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
2018-2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։
2019-2021 թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
2021 թ. հունիսի 20-ին ՔՊ ցուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, ապա օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Արշակյանը նաև աշխույժ ակտիվիստական գործունեություն է ծավալել և կենսագրությունում առանձնացրել է այդ կետերը. 2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ, 2012 թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ, 2014 թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ։

Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա միջանցքում հրեց ընդդիմադիր պատգամավորի հղիության 7-րդ ամսում գտնվող օգնականին։

Ինչպե՞ս է փոխվել Ազգային ժողովի նախագահի տեղակալի ունեցվածքը

2021 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս զգալի ֆինանսական հոսքեր։

Նրա տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 31.4 մլն դրամ, որից մոտ 18 մլն դրամը ստացվել է գույքի վաճառքից, իսկ մնացածը՝ աշխատավարձերից պետական մարմիններում։

Անշարժ գույքի բաժնում նշվում է, որ պաշտոնյան ունի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բնակարաններ՝ մեկը գնման, մյուսը՝ նվիրատվության հիմքով ձեռք բերված։ Տարվա ընթացքում նա օտարել է նաև մեկ բնակարան՝ շուրջ 18 մլն դրամ արժեքով գործարքով։

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։

Ֆինանսական միջոցների մասով նշվում է, որ նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա ընթացքում նվազել է՝ մոտ 3.4 մլն դրամից հասնելով շուրջ 293 հազար դրամի։ Կանխիկ միջոցների բաժնում ներկայացված են նաև գումարներ, այդ թվում՝ դրամային և արտարժութային խնայողություններ։

2022 թվականի հայտարարագրով Արշակյանի տարեկան աշխատավարձը կազմել է 11,186,806 դրամ։ Տարվա վերջում նրա բանկային մնացորդը կազմել է շուրջ 398,800 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Նա շարունակել է տիրապետել Դավթաշենում գտնվող բնակարանին, իսկ ֆինանսական պարտավորությունների մասով արձանագրվել է շուրջ 4.5 մլն դրամ հիփոթեքային պարտք։ Տարվա ընթացքում այլ խոշոր գույքային փոփոխություններ չեն եղել։

2023 թվականի տվյալներով ԱԺ նախագահի տեղակալի եկամուտները կազմել են 17,207,526 դրամ։ Այդ գումարի մեջ ներառվել են աշխատավարձը՝ 13,881,648 դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 3,295,878 դրամ և ապահովագրական հատուցումը՝ 30,000 դրամ։ Տարվա վերջում բանկային մնացորդները նվազել են, որոշ հաշիվներ զրոյացել են, իսկ կանխիկ միջոցները կազմել են մոտ 2.5 մլն դրամ և 9.5 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները տարվա վերջում կազմել են շուրջ 5.5 մլն դրամ։ Գույքային կառուցվածքը պահպանվել է՝ Դավթաշենի բնակարան և Ջրվեժի այգետնակ։

2024 թվականի հայտարարագրում նրա ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 18.3 մլն դրամ՝ հիմնականում ԱԺ աշխատակազմից և եկամտային հարկի վերադարձից։ Բանկային հաշիվներում եղել է շուրջ 756 հազար դրամ, կանխիկ՝ մոտ 2.5 մլն դրամ և 9.5-10 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները կազմել են մոտ 4.4 մլն դրամ։ Գույքային կառուցվածքում պահպանվել են Դավթաշենի բնակարանը և 2023 թվականին ձեռք բերված Ջրվեժի այգետնակը։

2025 թվականի հայտարարագիրն արդեն ցույց է տալիս առավել ակտիվ գույքային շարժ։ Արշակյանը տարվա ընթացքում վաճառել է Դավթաշենում գտնվող բնակարանը՝ 40 մլն 800 հազար դրամով, և նույն տարվա հունիսին ձեռք է բերել նոր բազմաբնակարան բնակարան՝ 28 մլն 250 հազար դրամով։ Բացի այդ, գնել է 2024 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա՝ 17 մլն 439 հազար դրամ արժողությամբ։ Տարվա վերջում նրա սեփականության մեջ մնացել են նոր բնակարանը և Ջրվեժի այգետունը։

Ֆինանսական մասով 2025 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 32 հազար դրամ, որի հիմնական մասը՝ 17.8 մլն դրամ, ստացվել է ԱԺ աշխատակազմից, իսկ մնացածը՝ եկամտային հարկի վերադարձից և դասախոսական գործունեությունից Երևանի պետական և Ռուս-հայկական համալսարաններում՝ շուրջ 194 հազար դրամ։ Տարվա վերջում նրա կանխիկ միջոցները կազմել են 10 հազար դոլար և 2.5 մլն դրամ, բանկային մնացորդը՝ շուրջ 503 հազար դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 32.6 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում շուրջ 2.4 մլն դրամ ուղղվել է վարկերի մարմանը։ Վերանորոգման ծախսերը գերազանցել են 9.8 մլն դրամը։

Այսպիսով, 2018 թվականի հեղափոխությունից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հակոբ Արշակյանը քաղաքական ակտիվ շրջանն ավարտում է զգալիորեն փոխված գույքային և ֆինանսական պատկերով։ Եթե իշխանության գալուց առաջ նրա կենսագրությունը հիմնականում սահմանափակվում էր մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոններով, ապա վերջին յոթ տարիներին նա հասցրել է զբաղեցնել մի շարք առանցքային պետական պաշտոններ՝ զուգահեռաբար ձևավորելով անշարժ գույքի, դրամական միջոցների և վարկային պարտավորությունների նոր կառուցվածք։

Թե արդյոք ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնալը կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ, թե ընդամենը ժամանակավոր դադար, դեռ պարզ չէ, սակայն հայտարարագրերը փաստում են, թե ինչ գույքային և ֆինանսական վիճակով է նա հեռանում ակտիվ քաղաքական առաջնագծից»։

Նմանատիպ նյութեր

Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը

Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ...

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ Հայրապետին

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ Հայրապետին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և կորով՝ հայրապետական առաքելությունը շարունակելու համար։ «Վեհափա՛ռ Տեր, շնորհավորում եմ...

Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը. Միրզոյան

Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը. Միրզոյան

Նոյեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ պանելային քննարկմանը, որը կրում էր «Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն» խորագիրը։...

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանը, իբր, հրաժարվել է...

Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է

Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ...