Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

14 Նոյեմբերի, 2026

Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։

Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում։ Այդ հայցադիմումը չի բավարարվել։

«Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելը։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։

Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ»,-գրում է կայքը։

Նմանատիպ նյութեր

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր ընդամենը 2-3 ամսվա կյանք։ Այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով...

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

«Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ․ հաշի՛վ տվեք ձեզ»․ Բագրատ սրբազան

Բոլորը օգտագործվելու են, դրվելու են մի կողմ… հաշի’վ տվեք ձեզ։ Սրբազան շարժման հաղորդմամբ՝ հայտարարել է  Բագրատ սրբազանը։ Ի դեպ, Բագրատ սրբազանին կալանավորելու որոշումը կայացրել է հենց Մասիս Մելքոնյանը, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվում էր...

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

ՀՀ-ում ազգային պատկանելությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի. «ՍԻՆՋԱՐ» ՀԿ

«ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ լրագրող Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ «Երեկ իշխանությունների աջակից Հարություն Մկրտչյանի էջից տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում միջադեպ է տեղի ունեցել լրագրող Բորիս...

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր է  ուղղել TRIPP նախագծի վերաբերյալ։ Ստացված պատասխանի առնչությամբ Ղահրամանյանը նշել է հետևյալը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...