Տեղեկատվական տեռորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը․ Արծվիկ Մինասյան 

7 Հունիսի, 2026

 

«Ոստիկանությունը, ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ չունեն հաշվառման կոնկրետ հասցե, և նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են, կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։

Այստեղ գալիս է նաև դատարանների գործողությունները կամ անգործությունը, երբ դատարանները պարզապես կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ փորձում են տարբեր պատրվակներով ձգձգել։ Այդպիսի կոնկրետ դեպք քիչ առաջ էլ տեղի ունեցավ, երբ Հովսեփ Աբեդյանն առավոտվանից չի կարողանում իր քվեարկելու իրավունքը իրացնել։ Ոստիկանությունից, անձնագրային բաժնից ասում են՝ մենք չենք կարող տալ ձեզ համապատասխան փաստաթուղթ, գրավոր մերժում են, այդ գրավոր մերժումը փորձում ենք դատական կարգով բողոքարկել, դատարանները հրաժարվում են ընդունել։ Երկու-երեք փորձից հետո մի կերպ կարողացել ենք մուտք անել, դե պատկերացրեք՝ մնացել է ընդամենը մի քանի ժամ, դա էլ, ամենայն հավանականությամբ, այդ ժամով պայմանավորված կձգեն, և մարդը կզրկվի իր իրավունքից։

Մյուս կարևոր խնդիրը, խոշոր մասշտաբի խնդիրը, արցախահայերի հարցն է, որ այդպես էլ հստակ ու ռեալ խոչընդոտներ ստեղծեցին արցախցիների քվեարկության հարցով»,- այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։...

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է...

Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը և սա աներկբա պնդում է․ Աննա Գրիգորյան

  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մանրակրկիտ ներկայացրեց պատճառները, թե ինչու «Հայաստան» խմբակցությունը չի կարող և չի պատրաստվում կողմ քվեարկել իշխող ուժի կողմից առաջարկվող նոր...

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան»...

Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «ԱՐԱՄԵ» յոթ տարվա հնեցմամբ կոնյակի վաճառքը։ Այս մասին ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  հայտնում է  Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեն։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արտադրողների կողմից բարձրորակ արտադրանք ներկայացված խմիչքներն...