Ծեծկռտուքը շարունակվելու է․ «Կարճ ասած»

6 Հոկտեմբերի, 2026

 

Երբ մարդամեկին հարցրին՝ ինչո՞ւ եք սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հիշատակի օրը, վերածել տոնի, պատասխանեց․ կարող է ուսումնասիրենք ու պարզվի, որ մեր պատմության մեջ ամեն օր ողբերգական օր է, հիմա ի՞նչ անենք, հեռուստացույցով համերգ չդնե՞նք։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ը, մեր պատմության այն օրերից է, որը կրկնակի ողբերգական է, ու այդ երկու ողբերգությունների հեղինակն էլ Նիկոլ Փաշինյանն է։

Նախ հիշենք, թե ինչ էր կատարվում 2020թ․ այս օրը՝ հոկտեմբերի 6-ին։ Գիշերը ռազմական գործողություններ չէին եղել, առավոտյան ևս հանգիստ էր, ու սկսվեց գլուխգովանությունը. լցվեցին եթերներ, ԱԺ ամբիոն, Ֆեյսբուք ու օրն անցկացրին այդտեղ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում էր․ «Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո։ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում։ Հաղթանակը մերն է, ու թող դրանում ոչ ոք չկասկածի»։ ՔՊ-ական պատգամավորները տոնում էին Ալիևի հեսա-հեսա փախուստը։

Ալեն Սիմոնյան․ «Ես ուզում եմ, որ իրենք իմանան, որ իրենց խաբում են, խաբում են ամենալկտի ձևով, և Ադրբեջանը ոչ մի հաջողություն չունի ռազմական առումով։ Մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Իլհամ Ալիևը կամ որևէ ադրբեջանցի պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել և լուսանկար տեղադրել։ Վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևը իր պառվա․․․նախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»։

Ուլ հլը իրենք էին մեղադրում Ալիևին լկտի ստերի մեջ։ ՊՆ խոսնակը ադրբեջանական բանակին բարի գալուստ էր մաղթում դժոխք։ Իսկ Արցախի նախագահի խոսնակը գրում էր, թե խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին հրթռային հարվածներ ենք հասցրել, խուճապահար փախչում են, բայց դեռ հրապարակման ենթակա չեն։ Ասում էր՝ «Պատերազմից հետո, եթե կուզեք, մի ամբողջ սերիալ կցուցադրենք»։ Պատերազմն ավարտվել է 4 տարի առաջ, բայց դեռ խոստացած սերիալից ոչ մի սերիա չեն ցուցադրել։

Օրվա երկրորդ կեսին թշնամին ակտիվացավ և սկսեց հարվածները Ստեփանակերտին։ Զուգահեռաբար հրապարակում էին տեսանյութեր գրաված հայկական գյուղերի մասին։ Սրանք ասում էին՝ մոնտաժված է։ Տարածքի կորուստը արդեն ցուցադրվում էր օնլայն քարտեզով․ սրանք կոչ էին անում դրան էլ չհավատալ, հավատալ միայն իրենց։

Գիտե՞ք, աշխարհն ունի բազմաթիվ օրինակներ, երբ ստելու համար պատժվել են պաշտոնյաներ։ Օրինակ՝ ԱՄՆ դաշնային դատավոր Քլեյբորնը, որը սուտ տեղեկություն էր հայտնել և երդվել, Մեծ Բրիտանիայի ռազմական նախարար Ջոն Փրոֆումոն հրաժարական տվեց խորհրդարանին խաբելու համար, այդ երկրի տրանսպորտի նախարար Ջոն Ֆորման ևս ստելու պատճառով հրաժարական տվեց։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձանց սուտ խոսելու համար իրականում պատժելու բազմաթիվ օրինակներ կան։ Մեզ մոտ, սակայն, ոչ ոք չպատժվեց 44-օրյա ստերի համար, որոնք հայրենիք, 5 հազար կյանք ու բռնագաղթ արժեցան։ Գլխավոր սուտասանն էլ շարունակեց պահպանել վարչապետի պաշտոնը։

Մյուս ողբերգությունը․ 4 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Այդ հանդիպմանը ստորագրվեց հայտարարություն։ Մեկ օր անց տարբեր աղբյուրներից հնարավոր եղավ բացահայտել փաստաթուղթը, որն ընդունել են, և որով Արցախը Նիկոլ Փաշինյանը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Սա մեր հետպատերազմյան ողբերգությունների օր կարելի է հռչակել․ որովհետև սա դարձավ պատճառ, որ Ադրբեջանը շրջափակի Արցախը, այնուհետև հայաթափի։ Այդ սեղանի շուրջ նստած բոլորը, ներառյալ՝ Մակրոնն ու Միշելը, որը չգիտենք էլ հիմա ուր է, կրում են պատասխանատվություն։ Փաշինյանը ոչ միայն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այլև Հայաստանից տարածքներ՝ անկլավների անվան տակ։

Ընդհանրապես, այն պատճառով, որ Փաշինյանը հնարավոր բոլոր եղանակներով պահեց վարչապետի աթոռը, մեր երկիրը կորուստներից, ողբերգություններից աչք չի բացում։ Ալիևի պահանջով Արցախի հանձնում, Սահմանադրության ջնջում, եկեղեցու վրա հարձակում, հողերի, գյուղերի հանձնում, երկրորդ նախագահի կալանք և այլն։

Ու այսօր՝ կրկնակի ողբերգության օրը, սրանք հերթական հարձակումն իրականացրին եկեղեցու վրա, արդեն՝ խորհրդարանում։ Խորհրդարանում ձևավորել են ՔՊ-ականներից կազմված հանձջնաժողով, որը պետք է հիմա տա եկեղեցու վրա վերջնական գրոհի համար։ ՀՀ Սահմանադրությունը դսա արգելում է․ եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, հանցագործություն է․ 39 պատգամավոր մտնում են քրեական հոդվածի տակ։ Իհարկե՝ այդ հանցավորության մասնակիցները շատ-շատ են, միայն այդ պատգամավորները չեն։ Այսօր կարող են հանգիստ լինել, այսօր ոչինչ չի սպառնում, բայց վաղը լինելու է, չէ՞, իշխանափոխություն ու նրանք էլ են պատժվելու, այն մարմիններն էլ, որ պետք է գործ հարուցեին, բայց չտեսնելու են տալիս Սահմանադրության խախտումը։ Զավեշտ է․ սրանք, որ անընդհատ կռիվներ են հրահրում ու հայհոյանքով լցնում եթերները, սրա՞նք պետք է քննեն հոգևորականի բարեվարքության հարցը։

Նախորդ թողարկմանը ևս նշեցի, որ եթե քննիչ հանձնաժողով ստեղծելու կարիք կա, ապա՝ մեր երկրում սահմանային բեսպրեդելը քննարկելու համար։ Քաղաքացիները երեկ ինձ լրացնում էին, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու այս համատարած ու անհիմն թանկացումները։ Պետք է հանձնաժողով ձևավորել՝ քննարկելու կրթական խայտառակությունը, որ տիրում է։ Պետք է քննիչ հանձնաժողով, որ մայրաքաղաքի կառավարման էս խայտառակ իրավիճակը գնահատի՝ խցանումներից մինչև կեղտոտ օդ ու աղբ։ Պետք է քննել չարտահանումների պատճառով կիսամեռ գյուղատնտեսությունը։

Ժողովուրդ ջան, թշնամին 4 մարզում առաջ է դրել սահմանային դիրքերը, տեռորիստ է եկել-մտել մեր երկիր, հանցագործություն կատարել, ունենք սահմանապահներ, պաշտպանության նախարար, գենշտաբի պետ, բայց ասում են՝ դա բավարար չէ, շուն պահեք, որ եթե նրանց պատճառով թուրքը մտնում է մեր տները, գոնե հաչա-զգուշացնի։ Չգիտենք՝ սահմանն անցածը դիվերսանտ է, ահաբեկիչ է, դասալիք է, թե ինչ։ Սրանք հնարավորինս մեղմացնում են նրա վիճակը։ Վիրավորված կինը մի քանի վիրահատություն է տարել, ասում են՝ ոտքը փրկելու հարց է դրված, սրանք թաքցնում են։ Գերի է վերցրել թշնամին երեխաներին, մեղադրանքում հոդվածը չկա։ Տպավորություն է, որ ուզում են ափալ-թափալ հանձնել՝ որպես բարի կամք, անգամ չփոխանակել մեր գերիների հետ։

Այսօր խորհրդարանը քանիցս աշխատանքը դադարեցրեց. պատճառը քաշքշուկներն էին։ Մթնոլորտը լցված է բախումներով, ատելությամբ։ Մի դահլիճում են ազգայինն ու ապազգայինը․ տեսակի կռիվ է խորհրդարանում, որը 2021 թվականից մինչ այսօր մշտական է այդ հիմնարկում։

Կարճ ասած՝ սարսափելի է, երբ ժողովուրդը համոզված է լինում, որ իր երկրի ղեկավարությունը աշխատում է թշնամու օգտին, ի օգուտ նրա շահերի։ 6 տարի առաջ այս օրը պատերազմ էր, բայց պատերազմից հետո դեռ խաղաղություն, կայունություն չենք ունեցել։ Պատճառը պարտվելու սովորություն, գուցե պարտվելու հանձնարարություն, դրսից առաջադրանքներ, պահանջներ ստացող ու կատարող իշխանությունն է։ Սրանք մեր երկրին շնչելու հնարավորություն չեն տալիս։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Դիվերսիոն-հետախուզական խմբերն են 4 արգելք այդպես դյուրին անցնում․ Հայկ Նահապետյան

Դիվերսիոն-հետախուզական խմբերն են 4 արգելք այդպես դյուրին անցնում․ Հայկ Նահապետյան

  Խորհրդարանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սկսեց եկեղեցու դեմ իշխանության պաշտոնական հարձակումը՝ ձևավորելով հակասահմանադրական քննիչ հանձնաժողով։ Հարցի քննարկումն անցավ բավականին լարված մթնոլորտում՝ իշխանություն-ընդդիմություն բախումներով։ Ընդդիմությունը վստահ է, որ...

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լեւոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել։ «Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված...

ՀՀ ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ փաստաբան

ՀՀ ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։...

«Ի դեպ»․ Ողբերգությունները կան, մեղավորները կան, պատժվողները՝ ոչ

«Ի դեպ»․ Ողբերգությունները կան, մեղավորները կան, պատժվողները՝ ոչ

Ի դեպ, Փաշինյանի հետ հազվադեպ ենք համաձայնվում․ այսօր հենց այդ բացառիկ օրերից մեկն է։ Օրերս, երբ հասարակությունը դժգոհում էր, թե ինչու էր սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը համերգ ցուցադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր պատմությունը շատ ողբերգական օրեր...

ՀՀ-ն փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռազմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՀՀ-ն փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռազմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նա նշել է, որ պաշտոնական Երևանի...