Ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոմեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ

10 Մարտի, 2026

Մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հնչեցնում են հայհոյանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ․-ին, 69-ամյա Ռուբիկ Շ․-ին, 39-ամյա Գևորգ Շ․-ին, 37-ամյա Նվեր  Շ․-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի  Ա․-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ․-ն, Զոհրաբ Շ․-ն, Ռուբիկ Շ․-ն և Գևորգ Շ․-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ․-ի, Աղասի Ա․-ի և Հովիկ Ս․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փասստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի...

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։ Բանն...

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...