Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

7 Նոյեմբերի, 2026

TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽք Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝  Հայաստանը տասնամյակներ շարունակ փաստացի մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գործընթացներից, իսկ հարևան երկրների տրանսպորտային կապերի զարգացումն ընկալել է որպես սեփական շահերին ուղղված սպառնալիք։

«Բայց ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չպետք է ունենա այդ հնարավորությունը, առավել ևս, դրա համար ավելի թանկ վճարի։
Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, երբ մեր տարածաշրջանում՝ մեր հարևանների աչքում, ընկալվենք որպես օտար։
Իմ ընկալմամբ՝ հենց այն հանգամանքը, որ այսօր մենք առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, մեր ապրանքներն ենք վաճառում նրանց, իսկ նրանք՝ իրենց ապրանքները մեզ, ունի քաղաքական մեծ նշանակություն։
Խաղաղության կարևոր արտահայտություններից մեկը հենց առևտուրն է, ինչպես նաև փոխադարձ շահերի և ընդհանուր տնտեսական կապերի ձևավորումը։  Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, որտեղ մեզ օտար են ընկալում հենց մեր տարածաշրջանում», — հայտարարել է Սիմոնյան։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունի։

Նմանատիպ նյութեր

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է...

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Գլխավոր քարտուղարը պետք...

«Daroink»-ի  տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի...

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս: Անգործունակ ղեկավարները, որոնք կեղծում են ընտրությունները, երբեք չեն կարող ցանկացած երկրի համար բանակցել...