Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. հնչել են նաև կրակոցներ․ Շամշյան

9 Օգոստոսի, 2026

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։

Նմանատիպ նյութեր

ՌԴ ԱԳՆ-ում ԵՄ հետաքրքրվածությունը Հայաստանի հետ հարաբերություններով որակել են ցուցադրական

ՌԴ ԱԳՆ-ում ԵՄ հետաքրքրվածությունը Հայաստանի հետ հարաբերություններով որակել են ցուցադրական

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...

Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ․ Արթուր Խաչատրյան 

  «Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր...