Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

6 Նոյեմբերի, 2026

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արթուր Բ․-ն սխալմամբ զանգահարել է Արտյոմ Ա․-ին, որի ընթացքում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, որից հետո՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արտյոմ Ա․-ն պարզաբանումներ կատարելու նպատակով իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, գնացել է Արբաթ գյուղի 1-ին փողոցի հասցեներից մեկը, որտեղ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, մի քանի անգամ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Դրանից հետո Արթուր Բ․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեսնելով, որ Արտյոմ Ա․-ն չի հեռանում, Արթուր Բ․-ն ևս մեկ անգամ կրակել է գետնին՝ նրա ոտքերի ուղղությամբ, որից հետո Արտյոմ Ա․-ն կոտրել է Արթուր Բ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող և չշահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը և դիմել փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Բ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մասիսի ոստիկաների կեղմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին է ներկայացրել ատրճանակը և երկու չկրակված փամփուշտ, իսկ խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց և Արտյոմ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել. Ալիև

Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել. Ալիև

«Մենք վեց տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ ենք բնակեցրել օկուպացված Արցախում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Ջրականում (Ջաբրայիլ)։ Ալիևը հանդիպել է Ջրականի և Զանգիլանի շրջանների նորակառույց գյուղեր տեղափոխված...

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի՝ կազմելով 8.25 միլիարդ դոլար։ Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական տվյալները, հայտնում է Aliq.ge-ն։ Տարեկան կտրվածքով պահուստներն աճել են 47.2%-ով կամ...

Փաշինյանը լավ է գիտակցում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, դրա համար էլ բանտարկել է․ Հռիփսիմե Եգանյան

Փաշինյանը լավ է գիտակցում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, դրա համար էլ բանտարկել է․ Հռիփսիմե Եգանյան

  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցն այսօր դարձել է երկրի թիվ 1 հարցը․ իշխանությունն ասում է՝ սեփական նախաձեռնություն է, ընդդիմությունն ասում է՝ Ալիևի պահանջ։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում...

Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց․ «Կարճ ասած»

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական...

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով...