Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար․ «Կարճ ասած»

22 Հունիսի, 2026

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել կառավարության ղեկավարի և Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց ուղիղ երկու տարի և ընդամենը այդ կարճ ժամանակում մի շարք պրոբլեմներ ստեղծեց իր, երկրի և իր կուսակցության համար։ Ըստ բրիտանական և միջազգային լրատվամիջոցների՝ դրա հիմնական պատճառներն էին Լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունը տեղական ընտրություններում և դրա պատճառով՝ ներսում աճող դժգոհությունը, պատգամավորների ու նախարարների ճնշումը, որոնք այլևս նրան չէին համարում հաջորդ ընտրություններին տանելու լավագույն առաջնորդը։

Վատ արդյունքները տեղական ընտրություններում, որտեղ Լեյբորիստական կուսակցությունը զգալի կորուստներ ունեցավ, ինչպես արդեն նշեցի, պատճառներից մեկն էր։ Մյուս դժգոհություններն արդեն հանրության մոտ էին և ընկած էին Լեյբորիստների պարտության հիմքում՝ կադրային քաղաքականությունից դժգոհություններ․ երկրում հանցավորության աճ․ 8,4 մլնից հանցավորությունը հասավ 9,6 միլիոնի։ Մարդիկ բողոքում էին, որ Սթարմերը չէր կատարել խոստումները, հատկապես՝ էներգետիկայի ու տնտեսության աճի ոլորտներում, հանրային ծառայությունների բարեփոխման մեջ, անօրինական ներգաղթի լարվածությունը թուլացնելու հարցում։ Բազմաթիվ դժգոհություններ առաջացան Ազգային առողջապահական ծառայության արդյունավետության և հերթերը կրճատելու ուղղությամբ․ իսկ գնաճը բրիտանացիները համարում են անտանելի և անընդունելի։ Այս ամենի արդյունքում էր, որ թեև 2024-ին Լեյբորիստները խոշոր հաղթանակ տարան համապետական ընտրություններում, բայց ընդամենը 2 տարի անց պատկերը փոխվեց։ Եվ կուսակցության 100-ից ավելի պատգամավորներ իրենց կուսակցության ղեկավարին, որը նաև երկրի վարչապետն էր, հորդորեցին հեռանալ։

Այն, ինչ թվարկեցի, ուշագրավ է, որ զուգահեռվում են Հայաստանում իրավիճակի հետ։ Կադրային քաղաքականության շուրջ քննադատությունը այսօրվա չէ, սկսվում է 2018 թվականից․ Նիկոլի առաջին նշանակումներն իսկ քննադատության առիթ են տվել և առաջին իսկ նշանակումից, արդեն, շատերս ասել ենք, որ այս կադրերով բարեփոխում հնարավոր չէ։ Մեծ Բրիտանիայում հանցավորության մակարդակը աճել է 15 տոկոսով, վարչապետին փոխում են։ Նիկոլի օրոք հանցավորության մակարդակը գիտե՞ք որքանով է աճել՝ 96 տոկոսով։ 20 հազարից մի քիչ էր ավել, երբ սա եկավ, հիմա 40 հազար է։ Ամեն օր ենք կարդում կրակոցներից, սպանությունների հարյուրավոր գողությունների մասին, իսկ ոստիկանությունը դարձել է միայն Նիկոլի անձնական թիկնազորը։ Մեծ Բրիտանիայում այդպես չէ։ Սթարմերից ժողովուրդը դժգոհ է, որ հիվանդանոցներում հերթեր են։ Իսկ մեր հիվանդանոցներում ինչպե՞ս է. հերթագրվողների հերթը մինչև մոտենում է, ասում են՝ պետպատվերը վերջացավ։ Բրիտանացիներն ասում են՝ 2 տարի ղեկավարած Սթարմերը խոստումները չի կատարել։ 2 տարի, ժողովուրդ ջան․ մեզ մոտ 8 տարի է՝ խոստում խոստումի հետևից է տվել ու արել հակառակը։ Մեծ Բրիտանիայում նշում են, որ չիչ կարողացել վարչապետը լուծել էներգետիկ խնդիրները, իսկ Հայաստանի պարագայում ոչ միայն չիչ կարողացել լուծել, այլև հենց Փաշինյանն ինքն է ստեղծել դրանք․ մենք առանց գազ, առանց հոսանք ու բենզին մնալուց շատ հեռու չենք։ Նիկոլի գծած վեկտորով մենք գնում ենք դեպի միջնադարյան խավար ու ցուրտ՝ լուսավոր եվրոպական հեքիաթներ լսելով։ Մեծ Բրիտանիայի վարչապետի հարկային խստացումները բերել էր դժգոհությունների։ Իսկ Հայաստանում հարկային տեռոր չէ՞։

Ընդամենը երկու տարի պահանջվեց հենց լեյբորիստներին՝ հասկանալու համար, որ իրենց ղեկավարը բանի պետք չէ երկիր կառավարելու համար։ Մեզ մոտ ավելի շուտ էինք հասկացել, 2018 թվականի մայիս ամսից հասկացել էինք ու ասում ենք, բայց ի տարբերություն Սթարմերի, որ գնաց հանուն երկրի ու հանուն կուսակցության, սա ասում է՝ եթե ես չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Լեյբորիստները արագ հասկացան, որ դա այն մարդը չէ, որ պետք է առաջնորդի իրենց ու երկիրը․ իսկ ՔՊ-ում հասկացե՞լ են. Վստահաբար՝ ոչ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Լեյբորիստական կուսակցությունը 126 տարվա պատմություն ունի, իսկ Իսկ ՔՊ-ն առանց Նիկոլի գոյություն չունի։ Լեյբորիստները, վստահաբար, հազար թեկնածու ունեն․ Նիկոլը ՀՀ վատագույն ներկայացուցիչն է, բայց ՔՊ-ում նրանից լավն էլ չկա։ Նիկոլ կուսակցությունը ինքն է ստեղծել, իր հետ էլ կավարտվի այդ կուսակցության պատմությունը՝ որպես մի սև էջ։

Սթարմերի օրոք 20 նախարար հրաժարական է տվել՝ չուզենալով նրա հետ աշխատել, համաձայն չլինելով նրա քաղաքականությանը․ Նիկոլից ՔՊ-ից կա՞ նախարար, որ հրաժարական է տվել՝ համաձայն չլինելով։

Ինչ թվարկեցի, դրանից բազմապատիկն է եղել Հայաստանում, գումարած դրան՝ պատերազմ ու բռնագաղթ, որոնց միջով չի անցել Մեծ Բրիտանիան, տարածքային կորուստներ, որի միջով չի անցել Սթարմերի կառավարությունը։ Բրիտանացիները դրան անգամ թաղապետի պաշտոն չէին վստահի, ուր մնաց թե՝ պետության ղեկավարի։ Մի 10 անգամ հրաժարական կտար խոստումները չկատարելու համար, իր տարածք ամեն ներխուժման, ամեն թիզ հանձնելու համար կտար հրաժարական։ Հլը թող իր տարածքի մասին ասեր անկլավ է ու հանձներ, ի՞նչ կլիներ իր հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը թող խոստում տար արագաչափերը հանելու ու չհաներ, հարյուր վարչապետ կփոխեին։

Տեղական ընտրություններում լեյբորիստները վատ արդյունք ունեցան, դրա համար փոխեցին վարչապետին, կուսակցության ղեկավարին։ Մեզ մոտ բազմաթիվ տեղական ընտրություններում վատ արդյունքներ է ունեցել ՔՊ-ն, բայց ճնշելով, բանտարկելով փոխել են արդյունքները, հաղթողներին։ Սթարմերը հեշտ չգնաց, բայց գնաց․ հասկացավ, որ վարկանիշի կտրուկ անկմամբ շարունակելը վնաս է երկրի, իր կուսակցության համար, նաև իր համար․ ինքն իր հետագա կարիերայի վրա է խաչ քաշում։ Սա տեսավ վարկանիշի կտրուկ անկումը, զոռով, կեղծելով, սադրելով, քվեների գողությամբ մնաց։

Կարճ ասած՝ եթե Մեծ Բրիտանիան ունենար Նիկոլի նման վարչապետ, կփոխեր տարին մի քանի անգամ։ Բայց Մեծ Բրիտանիայի ժողովուրդը երկար չի հանդուրժում նման վարչապետի գոյությունը կուսակցության ու երկրի ղեկին։

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին առաջինը գիտե՞ք ով է հայտարարել․ ոչ թե այդ երկրի ներսում, այլ՝ ԱՄՆ նախագահ Թրամփը։ Սա շատ հետաքրքիր է։ Իսկ հետաքրքիր է՝ մեզ մո՞տ ով է հայտարարելու Նիկոլի գնալու մասին, ո՞ր երկրից։ Իհարկե՝ հայ ժողովուրդն ինքը, կարծում եմ, պետք է վերջակետ կդնի այս խայտառակությանը։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Աստծո կամքով, այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին...

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ–ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն...

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի...

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի...

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունները հանդիպում են անցկացրել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը քննարկելու համար, որն...