Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, այսպես կոչված, անկլավների հարցն օրակարգ կմտնի ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Բանն այն է, որ Ալիեւը նախ անխոչընդոտ կերպով Արցախի հարցն է ուզում վերջնականապես փակել՝ Սահմանադրության նախաբանից հանելով հղումն Անկախության հռչակագրին, ապա նոր միայն անցնել Հայաստանի սահմաններին:

Քանի որ, դիցուք, ճակատագրական նշանակություն է ունենալու Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, եւ եթե այդ գործընթացը տեղի ունենա, ապա Ալիեւը կարող է վերջնականապես մոռանալ, որ հայ ժողովուրդը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի։

Բանն այն է, որ Տիգրանաշենը կորցնելը ռազմավարական նշանակություն է ունենալու մեզ համար, Վայոց Ձորն ու Սյունիքը դրա արդյունքում կարող են կտրվել Հայաստանի հյուսիսային հատվածից։ Ի դեպ, ՔՊ-ում որոշ շրջանակներ շարունակում են այն դիրքորոշմանը մնալ, որ պետք է Արծվաշենն ու Տիգրանաշենը փոխանակել, սակայն Փաշինյանը կատեգորիկ դեմ է այս տարբերակին, թե իբր չի կարող առանց հանրաքվեի զիջել ՀՀ սուվերեն տարածքը, այն է՝ Արծվաշենը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 08․ 26

 

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակը

Օգոստոսի 13-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 13-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օգոստոսի 13-17-ին գիշերը և կեսօրից հետո...

Ըստ ՆԳՆ-ի՝ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության  դեմ ուղղված հանցագործությունները

Ըստ ՆԳՆ-ի՝ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության  դեմ ուղղված հանցագործությունները

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին...

Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»․ «Ժողովուրդ»

Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման գործընթացում անորոշ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան

Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան

Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,-...