Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»

14 Հուլիսի, 2026

Երևանի քաղաքապետարանը 2026 թվականի Վարդավառի տոնակատարությունների կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացրել է ընդհանուր 199 մլն 901 հազար 777 դրամ։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը, որի շրջանակում վերլուծվել են քաղաքապետարանի կնքած գնումների պայմանագրերը։

Ուսումնասիրության համաձայն՝ Վարդավառի միջոցառումների իրականացման նպատակով կնքվել է երկու պայմանագիր։

Ամենախոշոր պայմանագիրը՝ 199 մլն 500 հազար դրամ արժեքով, ստորագրվել է «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Հանրապետության հրապարակում անցկացված Վարդավառին նվիրված համաքաղաքային բացօթյա միջոցառումը։

Բացի այդ, քաղաքապետարանը 401 հազար 777 դրամ արժողությամբ առանձին պայմանագիր է կնքել Ա/Ձ Դիանա Արեգի Մնացականյանի հետ։ Այն վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված առնվազն մեկ ժամ տևողությամբ ծիսական միջոցառման կազմակերպմանը։

Այսպիսով, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 199 մլն 901 հազար 777 դրամ։

ArmLur.am-ը նաև հայտնում է, որ «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական գնումների համակարգում նոր ընկերություն չէ։ Այն նախկինում ևս պետական տարբեր կառույցների հետ կնքել է բազմամիլիոնանոց պայմանագրեր՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը։

Մանրամասն՝ կայքում:

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...