Հայտնի է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը. Արմլուր

20 Հուլիսի, 2026

ArmLur.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Էրեբունիում կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը։ Վերջինս Արմեն Օհանյանն է:

Ըստ աղբյուրի՝ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը ևս միջադեպի հետ կապ ունի եւ նրա վիրավորումը պատահականության հետեւանքով չէ:

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը,բարեբախտաբար, չէր պայթել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն հայտնելով, որ սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...