Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

12 Հուլիսի, 2026

Այսօր Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը։

Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշում ենք Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում:

Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին՝ նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը և նրանց առաջ կերպարանափոխվում. Նրա դեմքը փայլում է ինչպես արեգակը, իսկ զգեստները դառնում են սպիտակ, ինչպես լույսը: Այդ պահին Հիսուսի երկու կողմերում երկնային լույսի մեջ պարուրված հայտնվում են Մովսես ու Եղիա մարգարեները ու սկսում զրուցել Տիրոջ հետ՝ Նրա վերահաս տառապանքների ու խաչելությամբ մահվան մասին: Մովսեսը՝ հրեա ժողովրդի մարգարեն և օրենսդիրը, որ ապրել էր Քրիստոսի ծնունդից 1500 տարի առաջ, և մարգարեներից Եղիան, ով (Ն. Ք. 1000 տարի առաջ) հրե կառքով ու հրեղեն ձիերով երկինք բարձրացավ, իրենց երևումով վկայեցին, որ Քրիստոս է մարգարեների կողմից հնուց ի վեր կանխատեսված Ճշմարիտ Մեսիան՝ աշխարհի Փրկիչը: Հիսուս Մովսեսին բերեց մեռյալների աշխարհից, իսկ Եղիային՝ ողջերի աշխարհից, որովհետև ինչպես Դ Թագավորությունների գրքում է պատմվում Եղիան անապատում երկնային կառքով երկինք փոխադրվեց և այնտեղ ողջ է մարմնով: Եվ, ուրեմն, ըստ եկեղեցու հայրերի՝ Եղիան և Մովսեսը Պայծառակերպության խորհրդի մեջ համապատասխանաբար ներկայացնում են երկինքը և երկիրը, կենդանին և մահացածը, կանգնելով Հիսուսի կողքին, վկայում են, որ Նա է Տերը, «կենդանեաց եւ մեռելոց» և Աստվածը՝ «երկնի եւ երկրի», արարիչը՝ նոր կյանքի, միավորողը և մաքրագործողը տեսանելի և անտեսանելի աշխարհի: Մովսեսը խորհրդանշում է Օրենքը, իսկ Եղիան՝ մարգարեությունները: Եվ Քրիստոս նրանց բերեց ցույց տալու համար, որ Ինքն է լրումը Օրենքի և մարգարեությունների:

Նման սքանչելի տեսարանից զմայլված ու արբեցած՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավար շինենք, մեկը՝ Քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»:

Ապա լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող Հայր Աստծո ձայնը, ինչպես մկրտության ժամանակ, ասում է.«Դա՛ է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, Նրան լսեք»: Այդ ձայնից աշակերտները խիստ վախենում են և դեմքի վրա գետնին ընկնում: Այնուհետև Հիսուս մոտենալով նրանց՝ ասում է. «Վե՛ր կացեք և մի՛ վախեցեք»: Երբ առաքյալները բացում են իրենց աչքերը, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Լեռան բարձունքից իջնելիս Հիսուս նրանց պատվիրում է մարդկանց ոչինչ չասել մինչև մեռյալներից Իր հարություն առնելը:

Հնում Պայծառակերպության տոնը հայերը մեկ օրվա ընթացքում էին կատարում: Սակայն հետագայում այն ոչ միայն 3 օր դարձավ, այլ կցվեց նաև շաբաթական պահքը և նախատոնակը: Հետագայում գրվեց իրադարձությունը գովերգող Ներսես Շնորհալու կողմից գեղեցիկ ու հոգեզմայլ շարականը՝ նվիրված Վարդավառին:

Ճիշտ է Քրիստոս պայծառակերպվեց հարությունից ու համբարձումից առաջ, սակայն  Վարդավառը տոնում ենք Հարության ու Համբարձման տոներից հետո, քանի որ Քրիստոս Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը:

Տոնը Վարդավառ է կոչվում Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը և բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը, իսկ պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը: Ինչպես նաև վարդը փշերի մեջ է աճում, այդպես էլ Հիսուս հրեաների մեջ երևաց, ովքեր խաչեցին Նրան:

Թաբոր լեռան վրա Քրիստոս պայծառակերպվելով աշակերտներին ցույց տվեց Իր զորությունն ու փառքը մինչ Իր խաչվելը, որպեսզի նրանք իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին, որպեսզի աշխարհը փրկի:

Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

 

Նմանատիպ նյութեր

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում․ «Փաստ»

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե իրենք գտնելու են այն ԱԱԾ-ականին, ով (իբր թե, շեշտենք՝ իբր թե) տեղեկության արտահոսք է թույլ տվել, վարչապետերեն ասած՝ «սլիվ» է արել: Ու այդ արտահոսքից նախագահ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները նախապես տեղյակ...

Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ ՔՊ-ականները բարկացած են․ «Հրապարակ»

Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ ՔՊ-ականները բարկացած են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5...

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը․ «Փաստ»

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում եւս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման...

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...