ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am

22 Օգոստոսի, 2026

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։

ArmLur.am-ին քրեական վարույթից մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ստեղծելով և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարելով «Բեսթ Ինվեսթ», «Գրիգորյան 1997», «Սաք Օիլ», «Սարգիս Օիլ», «Պրոգրեսս 1» և «Եվրո Օյլ» ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև հանդիսանալով «Էկո Օյլ» ՍՊ ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք և յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը։

Ըստ նախաքննական մարմնի՝ հարկման օբյեկտները թաքցնելով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին համապատասխան հաշվարկներն ու հայտարարագրերը չներկայացնելով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելով, ինչպես նաև կանխամտածված ստեղծելով «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառվել է ընդհանուր 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս։

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են ևս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանը, Սարգիս Արմենի Պետրոսյանը և Ազատ Սերժիկի Գրիգորյանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավորի որդին պետությանը մոտ 1,5 միլիարդ դրամի վնաս է պատճառել։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը։

Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, հայտնվում է աղմկահարույց պատմությունների կիզակետում։

Նմանատիպ նյութեր

Դպրոցականին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. Քննչական կոմիտե

Դպրոցականին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. Քննչական կոմիտե

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է...

Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ

Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ

Շաքիում ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել...

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. տեսանյութ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. տեսանյութ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը։ Բնակիչների պնդմամբ՝ արդեն 7 ամիս է, ինչ ճանապարհը քանդել են՝ նորոգելու նպատակով, սակայն կապալառու կազմակերպությունն աշխատանքները չի ավարտում: Այս մասին Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը...

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝ «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝ «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝  «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները, որտեղ գլխավոր դերը կատարում է Դմիտրի Միլլերը։ Սերիալը «ՎԱՐՇԱՎԱ 21» և «ԲԵՌԼԻՆ 23» նախագծերի շարունակությունն է և հանդիսանում է աշխարհաքաղաքական թեմատիկայով շարքի նոր մասը։...

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։ «Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են,...