Շրջանառվում են կեղծ լուրեր 2007-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման շուրջ խոսակցությունների մասին. Օսկանյան

10 Ապրիլի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա, որոնք վերաբերում են 2007 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններին։ Կցանկանայի ներկայացնել մի քանի դիտարկում։

Առաջին՝ այս լուրերի հեղինակը, ինչպես ինքն է ներկայացրել, պարզապես ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է։

Երկրորդ՝ այդ օրերին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված էին, և ԱՄՆ-ի բանագնացը Հայաստան էր եկել՝ խնդրելու նաև մեր միջամտությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցում արտահայտված մտքերի ամբողջ նպատակը այն էր, որ ԱՄՆ-ի ճնշումը հանվի Հայաստանի վրայից և տեղափոխվի թրքական կողմի վրա։ Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից և պարզապես չի ըմբռնում դրա էությունը և նպատակը։

Երրորդ՝ այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։ Նրանք այսօր պարզապես կախվում են պղպջակներից՝ զուր փորձելով մեղադրել ուրիշներին։ Մասնավորապես՝ նրանց, ովքեր բանակցային փաստաթղթերում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, և որոնց կառավարման տարիներին 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման մարդկանց կարելի է միայն կարեկցել և պետք է հնարավորինս հեռու պահել կառավարման լծակներից։ Նրանց պատճառած վնասը Հայաստանին և ողջ հայությանը արդեն հատել է աստղաբաշխական չափերը»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները. Ծաղկաձոր՝ 15.4% (449 քվե) Մարտունի՝ 11.2% (2053...

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ  ԱԱԾ

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել  է ԱՀ իրավասու...

ՏԻՄ ընտրություններին իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն․ ՆԳՆ

ՏԻՄ ընտրություններին իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն․ ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն: Առերևույթ 10 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1, ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող...

Ողբերգական ավտովթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՆ

Ողբերգական ավտովթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՆ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Մյուս...

«Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին

«Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին

«Նոր Դարաշրջան» կուսակցությունը քննարկում է, թե ինչպիսի վարքագիծ դրսևորի, սակայն կա մեկ սցենար, որն ամբողջությամբ բացառված է, դա ՔՊ–ին միանալն է։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝ նշել է Եղեգնաձոր համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու մեկ մանդատ ստացած...