«Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին

26 Հոկտեմբերի, 2026

«Նոր Դարաշրջան» կուսակցությունը քննարկում է, թե ինչպիսի վարքագիծ դրսևորի, սակայն կա մեկ սցենար, որն ամբողջությամբ բացառված է, դա ՔՊ–ին միանալն է։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝ նշել է Եղեգնաձոր համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու մեկ մանդատ ստացած «Նոր դարաշրջան» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Հարությունյանը։

«Դեռ չենք կողմնորոշվել, հիմա քննարկումների մեջ ենք, լրացուցիչ կասենք։ Կարող է ոչ մեկին էլ չտանք մեր ձայնը, ամեն տարբերակ էլ քննարկում ենք, բացի ՔՊ–ին տալուց։

Եթե ոչ մի ձև չստացվի ունենալ համայնքի ղեկավար, կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Բայց մի բան հաստատ է՝ միանշանակ ՔՊ–ին ձայն չենք տալու»,–ասաց նա։

Նշենք, որ Եղեգնաձորում ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 48.06 տոկոս ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46,86 տոկոս ձայն, իսկ «Նոր դարաշրջանը»՝ 5.05 տոկոս ձայն։

Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13–ը բաժին է հասել ՔՊ–ին, 13–ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ կստանա «Նոր դարաշրջանը»։

Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ...

ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները. Ծաղկաձոր՝ 15.4%...

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ  ԱԱԾ

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել  է ԱՀ իրավասու...

ՏԻՄ ընտրություններին իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն․ ՆԳՆ

ՏԻՄ ընտրություններին իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն․ ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն: Առերևույթ 10 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1, ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող...

Ողբերգական ավտովթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՆ

Ողբերգական ավտովթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՆ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Մյուս...